Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Լրագրող Իվան Գոլունովի դեմ քրգործը կասեցվեց

Լրագրող Իվան Գոլունովի դեմ քրգործը կասեցվեց
11.06.2019 | 22:34

ՌԴ ներքին գործերի նախարարությունը որոշել է կասեցնել հետաքննող լրագրող Իվան Գոլունովի դեմ քրեական գործը՝ հայտնում են ռուսաստանյան լրատվամիջոցները: 36-ամյա Գոլունովը, որ բացահայտել է Ռուսաստանում տարածված կոռուպցիոն սխեմաներն ու եկամուտ ստացող պաշտոնյաների անունները, անցած շաբաթավերջից տնային կալանքի տակ է՝ թմրանյութերի հետ կապված մեղադրանքով: Լրագրողի դեմ հարուցված քրեական գործը, նրա գործընկերների պնդմամբ, ակնհայտ շինծու է, Ռուսաստանում և երկրի սահմաններից դուրս աննախադեպ մեծ աղմուկ է բարձրացրել: Իրավապաշտպաններն ու լրագրողները պնդում են, որ Գոլունովը ճաղերի հետևում է հայտնվել բարձրաստիճան պաշտոնյաների մութ գործարքները բացահայտելու համար:

Դիտվել է՝ 477

Մեկնաբանություններ