Մեծ Բրիտանիան բանակցություններ է սկսել չորս երկրի հետ, որոնք կարող են ընդունել թագավորությունից վտարված անօրինական ներգաղթյալներին։ Ինչպես գրում է The Times թերթը, վկայակոչելով իր տրամադրության տակ գտնվող Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի փաստաթղթերը, այս հարցի շուրջ երկխոսություն է ընթանում Հայաստանի, Բոտսվանայի, Կոտ դ'Իվուարի և Կոստա Ռիկայի հետ:                
 

Սորոսին մեղադրել են ԱՄՆ-ում սողացող հեղափոխության կազմակերպման համար

Սորոսին մեղադրել են ԱՄՆ-ում սողացող հեղափոխության կազմակերպման համար
11.06.2019 | 22:35

«Fox News»-ի հաղորդավար Թաքեր Կարլսոնը հայտարարել է, որ ֆինանսիստ և միլիարդատեր Ջորջ Սորոսն իր հարստությունն օգտագործել է արմատական գաղափարախոսություն տարածելու համար:

«Մարդիկ չեն հասկանում, թե ինչ չափով է Սորոսը վերափոխում երկիրը, նրանք պետք է հասկանան դա», - հայտարարել է նա: Կարլսոնը մատնանշել է Ֆիլադելֆիայի շրջանային դատավորի ընտրությունը՝ որպես Սորոսի ազդեցության ապացույց: «Ֆիլադելֆիայում Սորոսը աջակցել է Լարի Կրասներին և վերջին 10 տարում սպանությունների մակարդակն այնտեղ ամենաբարձրն է», - ասել է Կարլսոնը: Սորոսին մեղադրել են դատախազությունը ֆինանսավորվելու ու շրջանային դատավորի ընտրությունները գնելու փորձերի մեջ:

Դիտվել է՝ 559

Մեկնաբանություններ