Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Լավրովը դատապարտել է ԱՄՆ-ի գործողություններն Իրանի դեմ

Լավրովը դատապարտել է ԱՄՆ-ի գործողություններն Իրանի դեմ
11.06.2019 | 22:36

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով ԱՄՆ-ի գործողություններն Իրանի դեմ, հայտարարել է, որ կա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը չկատարելու ու նույնն ամբողջ աշխարհին հարկադրելու փորձ։


«Սահմանաքանակները, որ Իրանի համար սահմանվել են ցածր հարստացված ուրանի և ծանր ջրի արտադրության առումով, ուղեկցվել են այդ համատեղ ծրագրում արձանագրված պայմանավորվածությամբ, ըստ որի Իրանը կիրականացնի այդ աշխատանքները, իսկ ավելցուկները, որոնք կգերազանցեն սահմանաքանակները, կվաճառի արտասահմանում, որ տեղի Է ունեցել այս բոլոր տարիներին: Այժմ ԱՄՆ-ը բոլոր երկրներին արգելել է Իրանից գնել այդ ավելցուկները», - ասել է Լավրովը «Պրիմակովյան ընթերցումներ» համաժողովում: «Պայմանագրաունակության բացակայութունը, հավանաբար, ամենամեղմն է, որ կարելի է ասել, որովհետև կա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը չկատարելու՝ ամբողջ աշխարհին հարկադրելու փորձ՝ մեկ երկիր խեղդելու նպատակով», - ավելացրել է նա։

Դիտվել է՝ 597

Մեկնաբանություններ