Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Մանիպուլիացիոն տեղեկատվությամբ փորձում են ցույց տալ, իբր Նիկոլ Փաշինյանը կապ ունի Վիտալի Բալասանյանի աշխատանքից ազատվելու հետ

Մանիպուլիացիոն տեղեկատվությամբ փորձում են ցույց տալ, իբր Նիկոլ Փաշինյանը կապ ունի Վիտալի Բալասանյանի աշխատանքից ազատվելու հետ
11.06.2019 | 22:37

«Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը Վիտալի Բալասանյանին աշխատանքից ազատելու հետ կապ չունի: Իշխանությունները պարզապես մամուլի միջոցով փորձում են ցույց տալ, թե Արցախում ազդեցություն ունեն, կարող են իրենց ցանկացած անձին պաշտոնի նշանակել կամ ոչ ցանկալիներին աշխատանքից ազատել»՝ Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ-Մելիք Շահնազարյանը՝ անդրադառնալով ԱՀ անվտանգության խորհրդի նախագահ Վիտալի Բալասանյանին աշխատանքից ազատելու նախագահ Բակո Սահակյանի հրամանագրին:

«Նիկոլ Փաշինյանը, ՀՀ իշխանությունները գիտեին, որ Վիտալի Բալասանյանն ազատելու է պաշտոնը, որովհետև պատրաստվում է ԱՀ-ում նախագահական ընտրություններին մասնակցել այնպես, ինչպես ժամանակին պաշտոնը լքեց Արայիկ Հարությունյանը, որը շուտ կողմնորոշվեց ընտրություններին մասնակցելու առումով, որպեսզի կարողանա զբաղվել քարոզչությամբ: Հիմա Վիտալի Բալասանյանը նույնն է անելու՝ լքում է պաշտոնը, զբաղվելու է նախընտրական քարոզչությամբ»,-մանրամասնեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:


Նրա դիտարկմամբ՝ այժմ տեղեկատվական մանիպուլիացիաներով ամեն ինչ փորձում են այլ համատեքստում ներկայացնել և դրա համար շահարկումներ են արվում՝ ցանկալի սցենարով ներկայացնելու համար:

Դիտվել է՝ 532

Մեկնաբանություններ