Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Քննարկում՝ նվիրված անցումային արդարադատությանը

Քննարկում՝ նվիրված անցումային արդարադատությանը
11.06.2019 | 22:39

Այսօր տեղի ունեցավ քննարկում՝ նվիրված անցումային արդարադատությանը և վեթինգի իրականացմանն առնչվող խնդիրներին։ Քննարկմանը մասնակցում էին «Լույս» հիմնադրամի տնօրեն Դավիթ Հարությունյանը, «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը, ինստիտուտի քաղաքական մեկնաբան Երվանդ Բոզոյանը, Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ նախագահ Արփինե Հովհաննիսյանը, «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիրներ Ռուբեն Մելիքյանը և Սիրանուշ Սահակյանը։ «Իրավական ուղի» ՀԿ-ի համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը քննարկմանը ներկայացրեց անցումային արդարադատության միջազգային փորձը: Նա նշեց, որ անցումային արդարադատությունը արձագանք է՝ մարդու իրավունքների սիստեմատիկ, համակարգային, պարբերական, զանգվածային խախտումներին: «Միջազգային պրակտիկայում անցումային արդարադատությունը հետկոնֆլիկտային իրավիճակներին է արձագանքում: Հասարակության մեջ եղել են քաղաքացիական պատերազմներ, ապստամբող խմբերի և կառավարությունների միջև երկարատև պատերազմ, ուղեկցվել են մարդու իրավունքների խախտումներով, ընդ որում՝ թվային տեսանկյունից դրանք խլում են տասնյակ հազարներից մինչև միլիոնավոր կյանքեր»,-ասաց Սիրանուշ Սահակյանը:


«Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ նախագահ Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց վեթինգի կիրառման ալբանական փորձը, քանի որ պաշտոնական մակարդակով նշվել է, որ ՀՀ-ում վեթինգի իրականացման համար հիմք է ընդունվում ալբանական փորձը: Արփինե Հովհաննիսյանը նշեց՝ գուցե ալբանական փորձն ինչ-որ տեղ հաջողել է, սակայն պետք է ազնիվ լինել ու մեդալի մյուս կողմը ևս ուսումնասիրել և տեսնել, թե ինչ խութեր կան, որոնցից պետք է զգուշանալ և ուշադրություն դարձնել: Ներկայացնելով ալբանական փորձը՝ Արփինե Հովհաննիսյանը նշեց՝ ՀՀ-ի և Ալբանիայի միջև տարբերությունները շատ են: Նա ներկայացրեց այն նախադրյալները, որոնք Ալբանիայում իսկապես պատճառ դարձան վեթինգի իրականացման համար: Արփինե Հովհաննիսյանը նշեց՝ վեթինգը պետք է դիտարկել միայն բացառիկ և ժամանակավոր պահ դատական համակարգում: «Սա յուրաքանչյուր երկրի համար որոշակիորեն պատմական նշանակություն ունի և պիտի հաշվի առնել՝ ՀՀ-ում այդ պատմական պահն է: Նույնիսկ Վենետիկի հաձնաժողովը դեռևս իր միջանկյալ կարծիքն ունի Ալբանիայի 2015 թ. կատարված փոփոխությունների վերաբերյալ»,-ասաց Արփինե Հովհաննիսյանն ու մեջբերեց Վենետիկի հանձնաժողովի հայտարարությունը՝ Ալբանիայի վեթինգի հետ կապված. «Պետք է նկատի ունենալ, որ նման արմատական փոփոխությունը անխոհեմ կլինի նորմալ պայմաններում, քանի որ այն մեծ լարվածություն կառաջացնի դատական համակարգում, կխաթարի դատավորների աշխատանքը, կմեծացնի հասարակության անվստահությունը դատական իշխանության նկատմամբ, կշեղի դատավորների ուշադրությունը իրենց հիմնական խնդրից և ինչպես ցանկացած արտակարգ միջոց, կստեղծվի դատական իշխանության զավթման ռիսկեր՝ գործընթացը վհերահսկող քաղաքական ուժի կողմից: Նաև նշվում է, որ վեթինգի կիրառումը կարող է արդարացված լինել դատական համակարգում խիստ տարածված և խորքային կոռուպցիայի պայմաններում և միայն այս դեպքում նման ծայրահեղ միջոցը կարող է խորհուրդ տրվել այլ երկրներում»:

Արփինե Հովհաննիսյանը ավելացրեց՝ համաձայնություն ու վստահություն ձեռք բերելու համար անհրաժեշտ է գործող իշխանությունների թափանցիկությունն ու ազնվությունը՝ մի քանի հարցի պատասխանելիս. «Արդյոք իշխանություններն ապահովելո՞ւ են բոլոր երաշխիքները՝ սկսած սահմանադրական բարեփոխումներից մինչև ընթացակարգային երաշխիքներ, թե՞ ամեն դեպքում, ինչպես հարմար է, այդ սկզբունքով էլ առաջնորդելու են: Պաշտոնավարման ո՞ր ժամանակահատվածից է ՀՀ-ում անցկացվելու դատավորների վեթինգ, դատավորների մասնագիտական ունակությունների փաստման արդյունքում, ի՞նչ է լինելու նրանց քննած գործերի ապագան, ո՞ր մարմիններն են իրականացնելու ՀՀ-ում վեթինգ: Միջազգային կառույցները մոնիթորինգ իրականացնելու՞ են, թե՞ այն լինելու է բացառապես Հայաստանի ներքին խնդիրը: Եթե Ալբանիայում վեթինգն ուղեգիր էր դեպի ԵՄ, դեպի ու՞ր ուղեգիր է Հայաստանում ակնկալվող վեթինգը»:


Քննարկման ընթացքում «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանն անդրադառնալով անցումային արդարադատության և իրավունքի գերակայության հարաբերակցության թեմային՝ ասաց՝ սա հարց է, որը, թվում էր, առաջին իսկ պահից պետք է առաջանար անցումային արդարադատություն երևույթի ծննդին զուգահեռ. «Սակայն փաստ է, որ վերջերս է, որ գնալով ավելի մեծ տեղ և դեր է ունենում անցումային արդարադատության հետ կապված գրականության մեջ ու տարբեր հանրային տեքստերում»։

Դիտվել է՝ 549

Մեկնաբանություններ