Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ԱԳՆ. Ողջունում ենք միջազգային արձագանքը Հայոց ցեղասպանության՝ Էրդողանի ժխտողական կարծիքի դեմ

ԱԳՆ. Ողջունում ենք միջազգային արձագանքը Հայոց ցեղասպանության՝ Էրդողանի ժխտողական կարծիքի դեմ
12.06.2019 | 11:37

Նիդեռլանդների Ներկայացուցիչների պալատը հունիսի 11-ին գրեթե միաձայն բանաձև է ընդունել՝ դատապարտելով Թուրքիայի նախագահի կողմից ապրիլի 24-ի Հայոց ցեղասպանության զոհերի պիտակավորումը՝ պարտավորեցնելով կառավարությանը դիրքորոշման մասին տեղեկացնել Թուրքիայի իշխանություններին։ ՀՀ ԱԳ նախարարությունն արձագանքել է բանաձևի ընդունմանը` ֆեյսբուքյան էջում. «Մենք ողջունում ենք միջազգային արձագանքը Հայոց ցեղասպանության վերաբերյալ` Ռեջեփ Թայիփ Էրդողանի ժխտողական կարծիքի դեմ: Այս որոշմամբ Նիդերլանդները և նրա խորհրդարանի անդամները ևս մեկ անգամ ցուցադրեցին իրենց սկզբունքային դիրքորոշումը` մարդու իրավունքների և Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ»:


Խորհրդարանի բանաձևը դիմում է կառավարությանը մերժել Էրդողանի խոսքերը և այդ տեսակետը փոխանցել Թուրքիայի կառավարությանը։ Այդ բանաձևին կողմ են քվեարկել խորհրդարանի բոլոր խմբակցությունները, բացի երեք հոգուց բաղկացած Դենկ խմբակցությունից։

Դիտվել է՝ 597

Մեկնաբանություններ