Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Մակրոնը մտադիր է հանդիպել Պուտինի հետ

Մակրոնը մտադիր է հանդիպել Պուտինի հետ
12.06.2019 | 11:38

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան պետք է բանակցություններ վարի Ռուսաստանի հետ և վերականգնի հարաբերությունների ներդաշնակությունը: Նա ծրագրում է հանդիպել ՌԴնախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Եվրոպան, որին ես հավատում եմ, պետք է Ռուսաստանի հետ կառուցի վստահության և անվտանգության նոր կանոններ ու չպետք է միայն համաձայնվի ՆԱՏՕ-ի հետ: Հարաբերությունները պետք է կառուցվեն միայն Եվրոպայի և Ռուաստանի միջև, ուստի առաջիկա շաբաթների ընթացքում ես կրկին երկար, հագեցած զրույց կունենամ Պուտինի հետ` որպես Ֆրանսիայի նախագահ և որպես G7-ի անդամ»,- ասել է Մակրոնը: Այլ մանրամասներ նա չի հայտնել:

Դիտվել է՝ 386

Մեկնաբանություններ