Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Էմանուել Մակրոն. Աշխարհը կարող է պատերազմի նախաշեմին հայտնվել

Էմանուել Մակրոն. Աշխարհը կարող է պատերազմի նախաշեմին հայտնվել
12.06.2019 | 11:48

Աշխարհը խոր ճգնաժամ է ապրում և կարող է պատերազմի նախաշեմին հայտնվել՝ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ելույթ ունենալով Ժնևում
Աշխատանքի միջազգային կազմակերպության 100-ամյակին նվիրված համաժողովում: Մակրոնը սոցիալական պաշտպանության և փոխհատուցման կոչ է արել այն մարդկանց, որոնց միջոցները տեխնոլոգիական և էկոլոգիական փոփոխությունների սպառնալիքի տակ են դրվել: «Կարծում եմ՝ դա քաոս է, մեր սերունդը չպետք է նոր պատերազմի սպասի, այլ պետք է աշխարհին նայի այնպես, ինչպես կա: Կարծում եմ՝ այսօր մենք պատերազմի նախաշեմին ենք, և այն ներկա է մեր ժողովրդավարություններում»,- ասել է Մակրոնը: Նրա խոսքով՝ աճող անհավասարությունն «ավտորիտարիզմ» է ներառում:

Դիտվել է՝ 403

Մեկնաբանություններ