Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Աբովյանում հրկիզման գործի առնչությամբ Գագիկ Ծառուկյանը հրավիրվել է ՔԿ՝ հարցաքննության

Աբովյանում հրկիզման գործի առնչությամբ Գագիկ Ծառուկյանը հրավիրվել է ՔԿ՝ հարցաքննության
13.06.2019 | 00:04

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր երեկոյան վկայի կարգավիճակով հարցաքննվելու է Քննչական կոմիտեում՝ Աբովյանում «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուի շտաբի պետի ավտոմեքենան և տան մուտքը հրկիզելու գործով: Քննչական կոմիտեից տեղեկացրել են, որ ԲՀԿ-ից միայն Ծառուկյանն է հրավիրվել հարցաքննության: Կասկածյալներ առայժմ չկան: Աբովյանում մայիսի 8-ին՝ քաղաքապետի ընտրություններից մեկ օր առաջ, հրկիզվել էր ՔՊ քաղաքապետի թեկնածու Գրիգոր Գուլյանի նախընտրական շտաբի ղեկավար Վահան Սարիբեկյանի մեքենան և տան մի հատված։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու հոդվածով։ Շտաբի ղեկավարը ճանաչվել է տուժող։ Նա հրկիզումը կապել էր քաղաքապետի ընտրությունների հետ։

Դիտվել է՝ 413

Մեկնաբանություններ