Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Անկարայի արձագանքը Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի բանաձևին

Անկարայի արձագանքը Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի բանաձևին
13.06.2019 | 00:05

Անկարան կոշտ է արձագանքել Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևին՝ որակելով անհիմն զրպարտանք:
Հոլանդացի օրենսդիրները դատապարտել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի մասին հայտարարությունները՝ պարտավորեցնելով կառավարությանը այդ դիրքորոշման մասին տեղեկացնել Թուրքիայի իշխանություններին։ Թուրքիայի ԱԳՆ հայտարարություն է արել՝ զգուշացնելով, որ «նմանօրինակ անհիմն, անիմաստ և անլուրջ քայլերը անհետևանք չեն մնալու նախաձեռնողների համար»: Թուրքիայի ԱԳՆ-ի գնահատմամբ՝ հոլանդացի օրենսդիրների որոշումը պոպուլիստական է և ընտրողների ուշադրությունը շեղելու նպատակ է հետապնդում: ԱԳՆ-ն ցավով արձանագրում է, որ Նիդերլանդների խորհրդարանի նախաձեռնությունը ի չիք է դարձնում թուրք-հոլանդական հարաբերությունների բարելավման փոխադարձ ջանքները և ակնհայտորեն բացասաբար կանդրադառնա երկկողմ հարաբերությունների վրա:

Դիտվել է՝ 438

Մեկնաբանություններ