Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ադրբեջանի, Թուրքիայի ու Վրաստանի ՊՆ նախարարների հանդիպումը

Ադրբեջանի, Թուրքիայի ու Վրաստանի ՊՆ նախարարների հանդիպումը
13.06.2019 | 00:05

Ադրբեջանական Գաբալա քաղաքում հանդիպել են Ադրբեջանի, Թուրքիայի ու Վրաստանի ՊՆնախարարներ Զաքիր Հասանովը, Հուլուսի Աքարն ու Լևան Իզորիան: Հանդիպմանը Վրաստանին առաջարկ է արվել մասնակցել պարբերաբար անցկացվող թուրք-ադրբեջանական զորավարժություններին: «Թրենդ» գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ՊՆ նախարար Հասանովն ասել է, որ տարեցտարի թուրք-ադրբեջանական զորավարժությունների քանակն ավելանում է, եթե 2018-ին 7զորավարժություն էր անցկացվել, 2019-ին ծրագրված է 13-ը: Թուրքիայի ՊՆ նախարար Հուլուսի Աքարն ասել է, որ երեք երկրների համագործակցությունը հասել է ռազմավարական մակարդակի:
Վրաստանի ՊՆ նախարար Լևան Իզորիան նաև երկկողմ հանդիպում է ունեցել թուրք պաշտոնակցի հետ: Եռակողմ հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային իրավիճակը, ռազմական ոլորտում եռակողմ համագործակցության հեռանկարները, տարածաշրջանային ենթակառույցների անվտանգությունը ապահովելու հարցեր:

Դիտվել է՝ 396

Մեկնաբանություններ