Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Վարչապետը Ռենե Ռուքեին է հանձնել ՀՀ քաղաքացու անձնագիրը

Վարչապետը Ռենե Ռուքեին է հանձնել ՀՀ քաղաքացու անձնագիրը
13.06.2019 | 00:07

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Աժ նախկին պատգամավոր և Ալֆորվիլ քաղաքի նախկին քաղաքապետ Ռենե Ռուքեին: Ողջունելով հյուրին՝ վարչապետը նշել է, որ 1989-ից Ռենե Ռուքեն 30 անգամ եղել է Հայաստանում և Արցախում: «Սակայն այս այցելությունը Ձեզ համար առանձնահատուկ է: Այսօր ստանում եք ՀՀ քաղաքացու անձնագիր և այսուհետ հանդիսանում եք ոչ միան մեր անվերապահ բարեկամը, այլ նաև համաքաղաքացին»,- նշել է վարչապետը և Ռենե Ռուքեին հանձնել ՀՀ անձնագիրը: Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է պարոն Ռուքեին և շնորհակալություն հայտնել նրան հայանպաստ գործունեության համար: Ռենե Ռուքեն ևս շնորհակալություն է հայտնել վարչապետին բարձր գնահատանքի համար և նշել. «Մեծ պատիվ է Ձեր ձեռքից ստանալ ՀՀ անձնագիրը: Դեռևս 35 տարեկանից սկսել եմ խորհրդարանական գործունեությունս և եղել հայկական հարցի անվերապարհ ջատագովը, քանի որ Ալֆորվիլում մշտապես շփվել եմ հայերի հետ ու հայ ժողովրդին ընդունում եմ որպես հարազատ և բարեկամ»: Ռենե Ռուքեն վստահեցրել է, որ հետագա գործունեության ընթացքում ևս շարունակելու է հայանպաստ գործունեությունն ու նպաստելու հայ ժողովրդի հիմնախնդիրների բարձրաձայնմանն ու լուծմանը:


Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում պարոն Ռուքեի գործունեությունն ու այս անձնագիրն այդ գնահատանքի արտացոլանքն է:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման շուրջ:

Դիտվել է՝ 395

Մեկնաբանություններ