Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Forbes-ի վարկածով ամենաբարձր վարձատրվող մարզիկները

Forbes-ի վարկածով ամենաբարձր վարձատրվող մարզիկները
13.06.2019 | 00:23

Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամ, «Բարսելոնա» ակումբի հարձակվող Լիոնել Մեսսին վերջին մեկ տարում 127 մլն դոլար է աշխատել՝ դառնալով Forbes-ի վարկածով ամենաբարձր վարձատրվող մարզիկն աշխարհում:


Forbes-ի վարկանշային աղյուսակի առաջին եռյակում առաջին անգամ ֆուտբոլիստներ են: Երկրորդը Պորտուգալիայի ֆուտբոլի հավաքականի անդամ, «Յուվենտուս»-ի աստղ Կրիշտիանու Ռոնալդուն: Նա վաստակել է 109 մլն դոլար: Երրորդը ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն» ակումբի և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարն է՝ 105 մլն դոլար ցուցանիշով: Չորրորդը մեքսիկացի բռնցքամարտիկ Սաուլ Ալվարեսը՝ 94 մլն դոլար ցուցանիշով: Ցանկում ընդամենը մեկ կին մարզիկ կա՝ ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը: Նա 63-րդն է՝ 30 մլն դոլար ցուցանիշով:

Դիտվել է՝ 413

Մեկնաբանություններ