«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Հայկ Մարության. Հանրային տրանսպորտը պետք է ղեկավարի համայնքը

Հայկ Մարության. Հանրային տրանսպորտը պետք է ղեկավարի համայնքը
13.06.2019 | 00:28

Քաղաքապետ Հայկ Մարությանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է. «Հանրային տրանսպորտը 90 տոկոսով մասնավորին է պատկանում: Ես այդ սխեմային դեմ եմ: Ես գտնում եմ, որ հանրային տրանսպորտը մեծամասամբ պետք է կառավարի համայնքը, պետությունը»: Նա նշեց, որ նաև ունեն ծրագիր, ներկայացրել են կառավարություն, և այս պահին կառավարության կողմից հավաքվում է աշխատանքային խումբ, որտեղ պետք է վերջնական քննարկվի ծրագիրն ու ի կատար ածվի: «Այստեղ մեր պատկերացմամբ տրանսպորտը լինելու է համայնքային կամ պետական: Վստահեցնում եմ, որ վերջին չորս տարում «գծատերերը» ոչ մի ներդրում չեն անում և սպասում են նոր տրանսպորտային համակարգին»,-նշեց քաղաքապետը: Նա տեղեկացրեց, որ Երևանում գործում է 900 միկրոավտոբուս, 450-ը հաջորդ տարի դառնում են 15 տարեկան: Օրենքով արգելվում է շահագործումը: Մարությանի կարծիքով` դա վկայում է, որ «գծատերերը» ոչ մի ներդրում չեն անում: Նա նշեց, որ շատ մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներ գալիս են և խնդրում, որ այն գիծը, որն իրենք սպասարկում են, վերցնեն, չեն ուզում սպասարկել, քանի որ ձեռնտու չէ: Մարությանը վստահեցրեց, որ եթե համայնքը կառավարի հանրային տրանսպորտը, ոչ թե պատիժ, այլ նվեր է լինելու մասնավոր ընկերությունների համար:

Դիտվել է՝ 484

Մեկնաբանություններ