«Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղության գործընթացը և հուսով ենք հասնել կայուն խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է տարածաշրջանի բնակիչների, սևծովյան տարածաշրջանի և ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար»,- Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը:                
 

«Ռուսական Դավոսում» դժգոհ են ՊԱԿ-ի գերակայությունից գործարար շրջանակների նկատմամբ

«Ռուսական Դավոսում» դժգոհ են ՊԱԿ-ի գերակայությունից գործարար շրջանակների նկատմամբ
13.06.2019 | 11:32

Առաջին անգամ «ռուսական Դավոսի» ավարտը, ինչպես արձագանքարան, ուժեղացրեց ռուսական բիզնես հանրության անհանգստության ձայները: «Ինչպես Պուտինի համաժողովը վերածվեց անվստահության համաժողովի Պուտինի դեմ» այսպես վերնագրեց իր խմբագրականը Ведомости-ն՝ ամփոփելով ռուսական էլիտայի ավանդական հանդիպումները Սանկտ Պետերբուրգում անցած շաբաթ՝ գրում է Բենժամեն Քենելը Les Echos-ում: Լիբերալ գործիչների մեծ մասը օգտվեց երկրի հնագույն ու առավել հարգարժան ներդրումային հիմնադրամի՝ Baring Vostok-ի անակնկալ հետապնդումից, որ բարձրաձայնի իրավունքի գերակայության խախտումները և մատնանշի իր անհանգստության հիմքերը՝ անվտանգության ծառայության վերահսկողության պատճառով բիզնես հանրության վրա:

«Նրանք հիմա երևակայում են, որ իրենց ամեն ինչ թույլատրելի է ցանկացած մակարդակում: Այս գործն ապացուցում է, որ մեր դատական համակարգը չափազանց վատ է գործում»՝ Les Echos-ին ասել է Անդրեյ Կլեպաչը՝ ВЭБ զարգացման պետական կորպորացիայի գլխավոր տնտեսագետը: Համաժողովի կուլուարներում գլխավոր իրադարձություններից մեկի՝ երկրի խոշորագույն պետական բանկի՝ «Խնայբանկի» կազմակերպած քննարկման ժամանակ մի քանի բանախոսներ հանդես եկան ի պաշտպանություն Baring Vostok-ի: Համաժողովում բռնկվեց երկար տարիներ թաքցված զայրույթը առևտրական վեճերի ժամանակ քրեական իրավական նորմերի կիրառման դեմ: Գործարար Ռուսաստանում տարածված սցենար է անկախ արդարադատության բացակայությունը, որ առավել հաճախ օգտագործվում է պաշտպանելու համար ֆինանսական շահերը այն մարդկանց, որ սերտ կապեր ունեն Անվտանգության դաշնային ծառայության՝ ՊԱԿ-ի ժառանգներից մեկի հետ:


«Երբ մենք խոսում ենք, որ ներդրողներին պետք է կայունություն, ես ուզում եմ ուշադրություն հրավիրել փաստի վրա, որ դեռ ոչ մի ներդրող համաժողովի ժամանակ չի ձերբակալվել»՝ հեգնեց Անդրեյ Մակարովը, որ Պետդումանյի բյուջեի ու հարկերի հանձնաժողովի նախագահի հարգանքն է վայելում: Մի քանի ժամից նրա հեգնախառն արտահայտությունը տարածվեց սոցցանցերով: Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի հյուրն էր Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին, որ Սանկտ Պետերբուրգում հանդիպեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, վարչապետ Դմիտրի Մեդվեդևի ու օլիգարխ Գենադի Տիմչենոկոյի հետ: Նիկոլա Սարկոզիին հարցրին ֆրանսիացի Ֆիկիպ Դելպալի՝ փետրվարի 14-ին կալանավորված՝ Baring Vostok-ի ֆինանսական տնօրենի ճակատագրի մասին, որ ի տարբերություն ամերիկացի ղեկավար Մայքլ Կալվիի, դեռ բանտում է: «Ցանկացած ֆրանսիացի, ով էլ լինի, չի կարող արտասահմանում բանտում լինել, եթե նրան պետք է դատել, դատավարությունը պետք է լինի տանը՝ Ֆրանսիայում» պատասխանեց նախկին նախագահը ու հասկացրեց, որ նույնը վերաբերում է Կառլոս Գոնին Ճապոնիայում: Renault-Nissan-Mitsubishi ավտոմոբիլային ալյանսի նախկին ղեկավար Կառլոս Գոնը ձերբակալվել է Ճապոնիայում, նրան առաջադրվել է ֆինանսական խաբեությունների մեղադրանք:
Բենժամեն Քենել, Les Echos


Հ.Գ. Փաստորեն՝ միայն Պուտինի ու Սի Ձինպինի ներկայությամբ չէր առանձնանում Սանկտ Պետերբուրգի 2019-ի տնտեսական համաժողովը: Ընդհանրապես Ռուսաստանում տարօրինակ իրադարձություններ են՝ Սանկտ Պետերբուրգում բիզնես էլիտան է ԱԴԾ-ի դեմ ընդվզում, Մոսկվայում Իվան Գալունովի համար են փողոց դուրս գալիս ու հարյուրներով ձերբակալվում՝ Ազգային տոնի օրը: Ռուսաստանը սկսում է արթնանա՞լ, թե՞ իշխանությունը թեթևակի ազատություններ է տալիս՝ Պուտինի վարկանիշը բարձրացնելու համար:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1697

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ