Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Իրանի հարցով ԵՄ-ի գլխավոր բանակցորդը մեկնել է Թեհրան և Պարսից ծոցի երկրներ

Իրանի հարցով ԵՄ-ի գլխավոր բանակցորդը մեկնել է Թեհրան և Պարսից ծոցի երկրներ
13.06.2019 | 11:41

ԵՄ արտաքին քաղաքական ծառայության գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը պաշտոնական այցով ուղևորվել է Իրան և Պարսից ծոցի երկրներ՝ ԱՄԷ, Օման և Կատար՝ քննարկելու տարածաշրջանային խնդիրներն ու Իրանի հետ միջուկային գործարքի պահպանումը: Շմիդն իրանական միջուկային ծրագրի գծով ԵՄ-ի քաղաքական տնօրենն է և գլխավոր բանակցորդը: Տարածաշրջանում կայունության ապահովման ուղղությամբ ԵՄ-ի ջանքերի հիմնական մասը կդառնա Իրանի հետ միջուկային գործարքի պահպանման քննարկումը, որը մնում է համաշխարհային ու տարածաշրջանային անվտանգության և միջուկային չտարածման ռեժիմի հանգուցային բաղադրիչը:

Դիտվել է՝ 289

Մեկնաբանություններ