Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ամերիկացիների քանի տոկոսն է պատրաստ քվեարկել Թրամփի օգտին

Ամերիկացիների քանի տոկոսն է պատրաստ քվեարկել Թրամփի օգտին
13.06.2019 | 11:45

Ամերիկացիների մեծամասնությունը 2020-ի նախագահական ընտրություններին ավելի շուտ կաջակցեն դեմոկրատ սենատոր Բերնի Սանդերսին կամ ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենին, քան գործող նախագահ Դոնալդ Թրամփին: Սոցհարցումն իրականացրել է Politico պարբերականը՝ Morning Consult ընկերության հետ: 44 տոկոսը նշել է, որ կքվեարկեր Բայդենի, այլ ոչ թե Թրամփի օգտին, եթե ընտրությունները տեղի ունենային այսօր: Թրամփի թեկնածությանը կողմ է 33 տոկոսը: Համեմատելով Թրամփին և Սանդերսին՝ հարցման մասնակիցների 42 տոկոսը կողմ է Սանդերսին, 32 տոկոսը` գործող նախագահին: ԱՄՆ նախագահի մյուս թեկնածուները՝ սենատոր Էլիզաբեթ Ուորենը, Քամալու Հարրիսը, Քորի Բուքերը, նախկին բժիշկ Բետո Օ'Ռուրկը և Հարավային Բենդի քաղաքապետ Փիթ Բուտիջեջան, հարցման համաձայն, զգալիորեն հետ են մնում Դոնալդ Թրամփից:
Հարցումն անցկացվել է հունիսի 7-9-ը 1991 քաղաքացիների շրջանում:

Դիտվել է՝ 327

Մեկնաբանություններ