«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Սպառողական շուկայում արձանագրվել է 2,8 % գնաճ

Սպառողական շուկայում արձանագրվել է 2,8 % գնաճ
13.06.2019 | 11:47

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով՝ 2019-ի մայիսին 2018-ի համեմատ սպառողական շուկայում արձանագրվել է 2,8 տոկոս գնաճ: Գնաճ է արձանագրվել սննդամթերքի այնպիսի տեսակների դեպքում, որոնք քաղաքացիների համար առաջին անհրաժեշտության նշանակություն ունեն:
Օրինակ՝ մսամթերքի ապրանքախմբում 2,4 տոկոս գնաճ է արձանագրվել, ձվի գինը աճել է 27 տոկոսով, կաթնամթերքը՝ 3,5, թռչնամիսը՝ 13,6, կաղամբը՝ 78,6, լոլիկը՝ 18, 4, վարունգը՝ 36,3, գազարը՝ 33,4, սոխը 65, կարտոֆիլը՝ 38,6 տոկոսով:

Դիտվել է՝ 414

Մեկնաբանություններ