«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Մակունցը՝ ԶԼՄ-ների վեթինգի մասին

Մակունցը՝ ԶԼՄ-ների վեթինգի մասին
13.06.2019 | 11:49

«Հրապարակը» գրում է. «Ճի՞շտ են տեղեկությունները, որ դատական իշխանությունը վեթինգի ենթարկելուց հետո իշխանությունն անցնելու է չորրորդ իշխանությանը՝ ԶԼՄ-ներին․ մեր լրագրողը հետաքրքրվել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցից: «Ես առաջին անգամն եմ լսում»,- ասել է նա՝ ասես իրենց խմբակցությունում չեն 24-ժամյա ռեժիմով լրագրողների «միսը ծամում», մեր աղբյուրները բացահայտելու ուղիներ ման գալիս, ինչի առթիվ մի քանի պատգամավոր ինքնախոստովանական «ցուցմունքով» են հանդես եկել և անգամ մեր գործընկերներից մեկին գումար են առաջարկել՝ իր աղբյուրը նշելու դիմաց։
«Նման բան չկա, չորրորդ իշխանությունն անձեռնմխելի է ու չափազանց կարևոր, նման բան չի կարող լինել»,- ասել է Մակունցը»։

Դիտվել է՝ 378

Մեկնաբանություններ