Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ղալաթ կանեն՝ իշխանության արձագանքը գյուղապետերի դժգոհությանը

Ղալաթ կանեն՝ իշխանության արձագանքը գյուղապետերի դժգոհությանը
13.06.2019 | 11:51

«Փաստը» գրում է. «Համայնքների խոշորացման գործընթացն առաջիկայում նոր փուլ է մտնելու, և ՀՀ մի շարք տարածքներում նորից ընթանալու են միավորումներ։ Այս հանգամանքը փոքր համայնքների ղեկավարների շրջանում դժգոհությունների ալիք է առաջացնում, քանի որ համայնքներն ուղղակի կորցնում են իրենց դեմքը և դառնում են մեծ կառույցի մի փոքր դետալ։ Համայնքապետները վերջին շրջանում ավելի ու ավելի են դժգոհում ընդհանրապես մարզերում տարվող քաղաքականությունից։ Ահա այս իրավիճակի հետ կապված թերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել, որ հատկապես փոքր համայնքների մի շարք ղեկավարներ բողոքել են և սպառնացել՝ դիմել կոնկրետ քայլերի, անգամ ճանապարհներ փակել։ Այս մասին զեկուցվել է իշխանության պատկան մարմիններին, ինչին հաջորդել է արձագանքը, թե՝ «էդ գյուղապետները ղալաթ կանեն, որ տենց բան կանեն, թող հանկարծ չփորձեն, թե չէ լավ չի լինի»: Այդուամենայնիվ, ըստ տեղերից ստացվող տեղեկությունների, դժգոհությունները չեն նվազում, հատկապես մարզպետարանների աշխատանքից»:

Դիտվել է՝ 640

Մեկնաբանություններ