Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ծառուկյանը ծանուցագիրը պատռել և չի ներկայացել հարցաքննության

Ծառուկյանը ծանուցագիրը պատռել և չի ներկայացել հարցաքննության
14.06.2019 | 02:13

Աբովյանի քաղաքապետի ընտրությունների նախօրեին իշխանության թեկնածու նախընտրական շտաբի ղեկավարի տան և մեքենայի հրկիզման գործով հարցաքննության է հրավիրվել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նա պատռել է քննիչից ստացած ծանուցագիրը և չի ներկայանա հարցաքննության:


Վկայի կարգավիճակով հարցաքննության հրավիրված Ծառուկյանն օրեր առաջ լրագրողների հետ զրույցում պնդել էր, թե հրկիզման գործը շինծու է․«Բա իհարկե, սարքած գործ էր: Ինձ թվում ա, այսօր կամ վաղը դա պիտի բացահայտվի: Օրենքի առաջ բոլորը հավասար են, և սա պարտադիր է: Եվ վարչապետը պետք է պարտադրի անմիջապես այդ գործը բացահայտելը»: Քննչական կոմիտեից չեն պարզաբանում, թե այս գործով ինչու՞ են Ծառուկյանին հարցաքննության կանչել:


Քրեական դատավարության օրենքով, չներկայանալու դեպքում քննիչը բերման ենթարկելու որոշում է կայացնում: Գագիկ Ծառուկյանը պատգամավորական անձեռնմխելիություն ունի, նրան բերման ենթարկելու համար անհրաժեշտ է Աժ թույլտվությունը: «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքով, նման հարցով խորհրդարանին կարող է դիմել Գլխավոր դատախազը:

Դիտվել է՝ 280

Մեկնաբանություններ