Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Դատական համակարգի բարեփոխումների հարցում Զեյնալյանի և կառավարության անդամների միջև «հակասություններ չեն եղել»

Դատական համակարգի բարեփոխումների հարցում Զեյնալյանի և կառավարության անդամների միջև «հակասություններ չեն եղել»
14.06.2019 | 02:14

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հրաժարականից հետո կառավարության առաջին նիստի ժամանակ վարչապետը առաջարկեց կառավարության հեռացող անդամներին ծափահարություններով ճանապարհելու մշակույթ ներդնել և կարծիք հայտնեց, որ հետագայում Զեյնալյանի ներուժը կներգրավվի պետության կառավարման գործում:

«Ես ուզում եմ պարոն Զեյնալյանին շնորհակալություն հայտնել մեր կատարած համատեղ աշխատանքի համար և հաջողություններ մաղթել: Համոզված եմ, որ պարոն Զեյնալյանի ներուժը կներգրավվի Հայաստանի Հանրապետությունում պետության կառավարման և պետության հետագա զարգացման և շինարարության գործում», - ասաց վարչապետ Փաշինյանը: Նիստին ներկա Արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը լրագրողների փոխանցեց, որ նախարարի պաշտոնը զբաղեցնելու առաջարկ չի ստացել: Վստահեցրեց նաև, որ նախկին նախարար Արտակ Զեյնալյանի և կառավարության անդամների միջև դատական համակարգում արմատական բարեփոխումներ անցկացնելու հարցի վերաբերյալ հակասություններ չեն եղել․«Եվ իր հանրային ելույթները կարող եք հետևել, և կառավարության դիրքորոշումը կարող եք համեմատել: Տարբերություններ չկան»:


Փոխնախարարը տեղեկացրեց, որ կա ձևավորված աշխատանքային խումբ, որը աշխատում է դատական համակարգի արմատական բարեփոխմանը վերաբերող փաստաթղթերի փաթեթի վրա: Փաթեթը սեղմ ժամկետներում կդրվի հանրային քննարկման: «Եթե երկարաժամկետ գործողությունների ծրագրում սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն լինի, գուցե սահմանադրական փոփոխություններ կլինեն: Բայց ինչ վերաբերում է բարեվարքության հարցերին, կամ վեթինգի հարցերին, որ հիմա շատ հաճախ ասում են, գործող Սահմանադրության և ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակում է լինելու բացառապես», - նշեց Աննա Վարդապետյանը:

Դիտվել է՝ 286

Մեկնաբանություններ