Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Վահե Գրիգորյան․ Ես իրենց հետ խաշ-խորովածի սեղանների վրա չեմ ծանոթացել՝ բանտերում եմ ծանոթացել

Վահե Գրիգորյան․ Ես իրենց հետ խաշ-խորովածի սեղանների վրա չեմ ծանոթացել՝ բանտերում եմ ծանոթացել
14.06.2019 | 02:29

Ընտրվելու դեպքում Սահմանադրական դատարանում որևէ խմբավորման ներկայացուցիչ չի լինելու՝ վստահեցրել է ՍԴ անդամի թեկնածու Վահե Գրիգորյանը՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ ավելի քան մեկ ժամ տևած դռնփակ հանդիպումից հետո։ Մեծամասնության ձայներից է կախված՝ Գրիգորյանը կընտրվի ՍԴ անդամ, թե՝ ոչ։ Անցած դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններով ձևավորված խորհրդարանը նախագահ Արմեն Սարգսյանի ներկայացրած երկու թեկնածուներին հասցրել է մերժել:
Ընդդիմադիրները անհանգստություններ ունեն՝ Վահե Գրիգորյանը կարող է կաշկանդված լինել իշխանությունների հետ մտերիմ հարաբերություններով։ Ինքը՝ Գրիգորյանը, պնդում է՝ այդպիսի իրավիճակ չի ստեղծվի։ «Նրանք, ովքեր ինձ ճանաչում են՝ կոնկրետ քաղաքական մեծամասնության մեջ եղած մարդկանցից, ես իրենց հետ խաշ-խորովածի, քյաբաբների սեղանների վրա չեմ ծանոթացել: Երբ ես իրենց հետ ծանոթացել եմ, իրենք որևէ պետական դիրք չեն ունեցել: Բոլոր քաղաքական շրջանակները, ոչ միայն «Իմ քայլը», տարբեր, ես շատ մարդկանց հետ եմ աշխատել, ես էդ մարդկանց հետ բանտերում եմ ծանոթացել, ես եմ բանտում եղել՝ իրենք են զբաղվել, իրենք են բանտերում եղել՝ ես եմ զբաղվել էդ գործերով, և երբ որ մենք իրար հետ ծանոթ ենք եղել, ոչ մի նման իրավիճակի մասին նույնիսկ պատկերացում էլ չի եղել, և իմ՝ իրենց հետ եղած շփումը եղել է բացառապես պրոֆեսիոնալ հողի վրա: Ես փաստաբան եմ, իրենք լրագրողներ էին մի մասը, մի մասը փաստաբաններ էին, և այլն, - լրագրողների հետ զրույցում շեշտեց ՍԴ անդամի թեկնածուն։ -Հիմա, շատ նորմալ բան է, երբ մարդը վստահում է իր ճանաչած մարդուն: Ես դրա համար ոչ մեկի չեմ կարող ձաղկել, հակառակն է անտրամաբանական»: Վահե Գրիգորյանը չի թաքցնում՝ ունի քաղաքական հայացքներ, կարծում է՝ չունենալն ավելի ծանր մեղադրանք է, քան քաղաքական հայացք ունենալը, նույնիսկ դատավորի դեպքում:


«Ես չեմ կարող դրանք չունենալ, դրանց մի մասը ես նաև բարձրաձայնել եմ: Սահմանադրական դատարանը ապակուսակցական քաղաքական մարմին է, բայց ասել, որ Սահմանադրական դատարանը ապաքաղաքական մարմին է, կներեք, էս պետությունում ամենաքաղաքական հարցերը որոշողը Սահմանադրական դատարանն է, - ասաց ՍԴ անդամի թեկնածուն։՝-Ընտրությունների արդյունքներ՝ ընտրությունների արդյունքները՝ ասված է, այսինքն, ժողովրդի կողմից իշխանությունը ում է վստահվել, վերջնական որոշումը Սահմանադրական դատարանինն է»:


«Ձեր հայացքները Ձեզ չե՞ն խանգարի, որպեսզի, օրինակ, եթե իշխանության որևէ ներկայացուցիչ փորձի զանգով արդարադատություն իրականացնել, Դուք ասելո՞ւ եք»՝ հարցին Գրիգորյանն արձագանքեց․ «Ցանկացած որոշում լինելու է իմ որոշումը, և ես երբեք չեմ արդարանալու, որ ճնշման տակ եմ եղել: Որ պահին ես ճնշման տակ եմ՝ ես այլևս դատավոր չեմ լինի, եթե ես ընտրվեմ դատավոր»:


Նախագահին դատավորներն են ընտրում, բայց ինքը պատրաստ է աշխատել ՍԴ նախագահ՝ չթաքցրեց Վահե Գրիգորյանը: Հարցին՝ «եթե հրաժարական տա Սահմանադրական դատարանի նախագահը, իրավիճակ փոխվի, Դուք պատրա՞ստ եք աշխատելու այդ պաշտոնում», նա արձագանքեց․ - «Դատավորներն են որոշելու: Ես պատրաստ եմ, այո»:
ՍԴ անդամի ընտրությունը հաջորդ շաբաթ քառօրյայի ընթացքում կանցկացվի: Իշխանական պատգամավորները պնդում են՝ Գրիգորյանի մասին կարծիքը դրական է, բայց վերջնական որոշում չունեն:

Դիտվել է՝ 474

Մեկնաբանություններ