«Իրատես» թերթն ու irates.am կայքը մեկնում են արձակուրդ: Թերթի հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 6-ին, իսկ կայքը կթարմացվի սեպտեմբերի 2-ից:               
 

Չավուշօղլու․ Եթե Հայաստանը վստահում է իր ուժերին, թող ընդունի մեր առաջարկը

Չավուշօղլու․ Եթե Հայաստանը վստահում է իր ուժերին, թող ընդունի մեր առաջարկը
14.06.2019 | 02:30

«Եթե Հայաստանը վստահում է իր ուժերին, թող ընդունի համատեղ աշխատանքային խումբ ստեղծելու մեր առաջարկը», - հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն ֆրանսիացի պաշտոնակից Ժան-Իվ Լը Դրիանի հետ Անկարայում հանդիպումից հետո համատեղ ասուլիսի ժամանակ։


Թուրք-ֆրանսիական հարաբերություններին առնչվող օրակարգային հարցերի թվում անդրադառնալով Հայոց ցեղասպանության հարցում Ֆրանսիայի դիրքորոշմանը՝ Չավուշօղլուն պնդել է, թե «Ֆրանսիայի որդեգրած պոպուլիստական և քաղաքական մոտեցումը ոչ մի կերպ չի նպաստում երկկողմ հարաբերություններին»։


Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի որոշման առիթով Չավուշօղլուն կրկնել է Անկարայի տեսակետը, թե այդ որոշումը հակասում է Ֆրանսիայի Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներին։


Թուրքիայի ԱԳ նախարարը հերթական անգամ հիշատակել է Հայոց ցեղասպանության հարցը ուսումնասիրելու պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու Անկարայի առաջարկը։ «Թող այդ հանձնաժողովում Ֆրանսիան լինի, Ռուսաստանը, ԱՄՆ-ը լինեն։ Հայաստանն ուզած երկրին կարող է ներգրավել։ Բացենք արխիվները», - հայտարարել է Չավուշօղլուն՝ հավելելով, թե Թուրքիան պատրաստ է ընդունել աշխատանքային խմբի ուսումնասիրության արդյունքը։

Դիտվել է՝ 113

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao