Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Պուտինը պատժել է ոստիկանության երկու գեներալների

Պուտինը պատժել է ոստիկանության երկու գեներալների
14.06.2019 | 02:34

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնանկ է արել ներքին գործերի նախարարության Մոսկվայի գլխավոր վարչության թմրադեղերի ապօրինի շրջանառության բաժնի պետ գեներալ-մայոր Յուրի Դևյատկինին և Մոսկվայի Արևմտյան տարածքի ոստիկանապետ գեներալ-մայոր Անդրեյ Պուչկովին:


Նրանք պատժվել են հետաքննող լրագրող Իվան Գոլունովին թմրադեղ պահելու կեղծ մեղադրանքով հունիսի 6-ին ձերբակալելու համար: Գոլունովի ձերբակալությունը զանգվածային բողոքների առիթ է դարձել: Ակցիաներին մասնակցել են մեծ թվով քաղաքացիներ, տարբեր լրատվամիջոցների լրագրողներ և մտավորականներ: Բողոքի ակցիաներ են տեղի ունեցել նաև արտասահմանում: Լրագրողին հունիսի 11-ին ազատ են արձակել և մեղադրանքը կարճել են:
Գեներալ-մայորներին աշխատանքից ազատելու միջնորդությունը նախագահին ներկայացրել է ՌԴ ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը: Գոլունովի աջակիցները և իրավապաշտպանները պնդում են, որ իշխանությունները լրագրողին հետապնդել են կոռուպցիայի թեմայով վերլուծական հոդվածների համար: 36-ամյա Գոլունովը Ռիգայում տեղակայված «Մեդուզա» համացանցային հանդեսի լրագրող է:


Երեկ Մոսկվայում տեղի են ունեցել չարտոնված ցույցեր խոսքի ազատության կարգախոսով: Ոստիկանները բերման են ենթարկել 513 ցուցարարի: 7-ին ներկայացրել են հանրային կարգ ու կանոնը խախտելու մեղադրանք, որով նրանք կարող են դատապարտվել 15 օրվա ազատազրկման:

Դիտվել է՝ 198

Մեկնաբանություններ