Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Նիկոլ Փաշինյան. Եթե ես որևէ օտար ուժի հետ դավադրության մեջ եմ՝ պետք է դատվեմ

Նիկոլ Փաշինյան. Եթե ես որևէ օտար ուժի հետ դավադրության մեջ եմ՝ պետք է դատվեմ
14.06.2019 | 02:36

Ոչ մի ոլորտում ես չեմ պատրաստվում հարմարվել այն իրողություններին, որոնք եղել են, «Շանթ» հեռուստաընկերությանը հարցազրուցյում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Խնդիրը վարչապետ դառնա՞լն էր: Կներեք, ես դա վիրավորանք կհամարեմ իմ և այն քաղաքացիների հասցեին, որոնք ինձ ընտրել են ՀՀ վարչապետ: Ոչ մի ոլորտում ես չեմ պատրաստվում հարմարվել այն իրողություններին, որոնք եղել են: Այսպես եկել է, այսպես էլ կգնա. այսպես եկել է, բայց այդպես չի գնա: Չի գնալու այդպես, եթե այդպես գնալու է, ուրեմն մենք ենք գնալու: Կան այսպիսի իրողություններ՝ «դե լավ, հեղափոխություն էր, ուրախացանք, ընտրություններն անցան, հիմա նորմալ է, եկեք շատ չլրջացնենք»: Ոչ, այս ամեն ինչը շատ լուրջ է: Անսկզբունք կոմպրոմիսներ չեն լինելու ոչ մի ոլորտում, քաղաքական մերկանտիլ հաշվարկներ չեն լինելու, քաղաքական առևտուր չի լինելու», - ընդգծել է ՀՀ վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը նշել է՝ եթե ինքը որևէ օտար ուժի հետ դավադրության մեջ է, պետք է դատվի։


«ՀՀ քաղաքացին հեռավոր գյուղում իր տանը նստած հեռուստացույցի առջև լսում է, որ այս իշխանությունը դավադրության մեջ է օտար ուժերի հետ, որպեսզի մի բան անի: Ինքն ի գիտություն ընդունեց, բայց ո՞նց պիտի եզրակացնի այդ հայտարարությունն, ի վերջո, ճի՞շտ է, թե՞ սխալ է: Սա շատ լուրջ խնդիր է, որովհետև եթե իսկապես դա այդպես է, եթե ես, օրինակ, որևէ օտար ուժի հետ դավադրության մեջ եմ, ես պետք է դատվեմ», - նշել է Փաշինյանը։ Նա անդրադարձել է քննարկումներին, թե ՀՀ կառավարությունն օտար ուժերի ազդեցությամբ ու հանձնարարությամբ է որոշումներ կայացնում։ «Եթե այդպես է, այդ կառավարությունը, վարչապետը իրավունք չունի մի վայրկյան մնալ ՀՀ դրոշի ներքո։ Բայց մարդն այդպես էլ չի իմանում՝ դա ճի՞շտ էր, թե՞ սուտ։ Մարդը ո՞նց իմանա դա ճիշտ է, թե սուտ», - նշել է վարչապետը։


Լրագրողի դիտարկմանը՝ «դատի տվեք», Փաշինյանն արձագանքել է. «Դատի՞ տամ, այդպիսի փորձեր էլ եղել են, բայց ասում են՝ «այ, ճնշում են խոսքի ազատությունը, քաղաքական հակառակորդներին հետապնդում են, փաստորեն էս էր ձեր սիրո և համերաշխության հեղափոխությունը» », - նշել է Նիկոլ Փաշինյանը:

Դիտվել է՝ 236

Մեկնաբանություններ