Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Երևանում վաղը գազանջատումներ կլինեն

Երևանում վաղը գազանջատումներ կլինեն
14.06.2019 | 02:40

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ հունիսի 14-ին ժամը 9.00-ից մինչև ժամը 18.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան, Գ-1 և Նորվեգական թաղամասերի, Նազարբեկյան թաղամասի թիվ 1/9, 31/4, 39 առանձնատների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Արզումանյան 1-ին և 3-րդ նրբանցքերի գազասպառողների գազամատակարարումը:

Դիտվել է՝ 310

Մեկնաբանություններ