Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Մանվել Գրիգորյանի մոտ կալանքի տակ գտնվելու ընթացքում 30 ծանր հիվանդություն է ավելացել, անդամահատման վտանգ կա

Մանվել Գրիգորյանի մոտ կալանքի տակ գտնվելու ընթացքում 30 ծանր հիվանդություն է ավելացել, անդամահատման վտանգ կա
14.06.2019 | 02:41

Մանվել Գրիգորյանի նկատմամբ սիստեմատիկ պետական լիազոր մարդկանց կողմից կատարվում են անօրինականություններ՝ լրագրողների հետ հանդիպմանը ասաց Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը։ Նա շեշտեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ նոր խոշտանգումներ են իրականացվում, եթե հիմա բարձրագույն իշխանությունը գնահատական չտա, հետևությունն այն է, որ տոտալ հաշվեհարդար են տեսնում Մանվել Գրիգորյանի նկատմամբ։ «Երեկ եղել է կոնսիլիում, որին մասնակցել են ինչպես «Գրիգոր Լուսավորիչ» մասնավոր կենտրոնի բժիշկները, այնպես էլ ԱՆ-ի կողմից լիազորված համապատասխան մասնագետներ։ Արդյունքում տրվել է եզրակացություն, որ եղած ծանր հիվանդություններին, որոնք մոտ 30-ին չափ էին, ասեմ, որ այս հիվանդությունները ձեռք են բերվել կալանքը կրելու ընթացքում, գումարվել է ևս 3 հիվանդություն։ Նոր հայտնաբերված հիվանդությունները ծանր են, բայց այդ հիվանդություններից մեկի տեսակն այն է, որ կարող է լինել անդամահատություն»,- ասաց նա։ Բաղդասարյանը նշեց, որ ՔԿՀ-ն գրություն է ուղարկել, որ դատապարտյալների հիվանդանոցում կան համապատասխան անհրաժեշտ միջոցները Մանվել Գրիգորյանի բուժման համար։


«Անձը գտնվում է 24 ժամ արհեստական շնչառության տակ։ Այսքանից հետո, եթե պետական լիազոր մարմինները գնահատական չտան, պատասխանատվության չենթարկեն տվյալ պաշտոնատար անձի ստահոդ հայտարարություններին, եզրակացնում եմ, որ ուղղակի հրահանգ կա այդ մարդու նկատմամբ իրականացնել հաշվեհարդար, հակառակ պարագայում՝ տվյալ պաշտոնատար անձն այդքան համարձակություն չէր ունեն Կառավարության որոշումից հետո, նոր հիվանդություններ հայտնաբերելուց հետո պահանջել, որ դատապարտյալների հիվանդանոցում բուժվի»,- ընդգծեց Բաղդասարյանը։ Փաստաբանը շեշտեց՝ Մանվել Գրիգորյանի հիվանդությունները ոչ միայն խորացել են կալանքը կրելու ժամանակ, այլև նոր հիվանդություններ են ավելացել։ Նրա խոսքով, երբ Մանվել Գրիգորյանին կալանավորեցին, ուներ ընդամենը 4 ծանր հիվանդություն և գտնվում էր բժիշկների խիստ վերահսկողության տակ, հիմա Մանվել Գրիգորյանը ձեռք է բերել 30 ծանր հիվանդություն։ Ըստ Բաղդասարյանի՝ ՄԻՊ-ը ևս փաստել է, որ դատապարտյալների համար նախատեսված հիվանդանոցում չկան համապատասխան պայմաններ Մանվել Գրիգորյանի բուժման համար։

Դիտվել է՝ 275

Մեկնաբանություններ