«Իրատես» թերթն ու irates.am կայքը մեկնում են արձակուրդ: Թերթի հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 6-ին, իսկ կայքը կթարմացվի սեպտեմբերի 2-ից:               
 

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՏԻՄ ընտրություններին

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՏԻՄ ընտրություններին
14.06.2019 | 02:43

ՔՊ-ն ՏԻՄ ընտրությունները կենաց-մահու պայքար չի դիտարկում՝ «Շանթ» հեռուստաընկերությանը հարցազրույցում ասել է վարչապետ, ՔՊ վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը:

«Երբ «Քաղաքացիական պայմանագիր»-ը դարձել է իշխող կուսակցություն, մենք քննարկում ենք ունեցել, և ամեն անգամ ՏԻՄ ընտրություններից առաջ էլ մենք քննարկում ենք, և հարց ենք դնում մեր առաջ` արդյո՞ք մենք ամենուր հաղթելու խնդիր պետք է դնենք մեր առաջ, արդյո՞ք մենք բոլոր ընտրությունները պետք է մեզ համար դարձնենք կենաց-մահու պայքար: Եվ մեր եզրակացությունն այն է, որ ոչ, որովհետև հակառակ դեպքում մենք կընկնենք նույն տրամաբանության մեջ, ինչ նախկինում է գոյություն ունեցել։ Մյուս կողմից՝ դա չի նշանակում, որ մենք պետք է ընտրությունները պարտվելու խնդիր դնենք մեր առաջ, և կարող եմ ասել, որ մենք հիմա գտնվում ենք մի ժամանակաշրջանում, երբ ընտրություններին մասնակցության տարբեր մոդելներ ենք փորձարկում, կիրառում»,- ասել է Փաշինյանը:

Դիտվել է՝ 122

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao