Amadinda
 

ՀՀ վարչապետը մեկնաբանել է Արտակ Զեյնալյանի հրաժարականը

ՀՀ վարչապետը մեկնաբանել է Արտակ Զեյնալյանի հրաժարականը
14.06.2019 | 02:44

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հրաժարականին՝ Shantnews-ին հարցազրույցում: «Խնդիրները և միջավայրը որոշակի փոխվում են: Բոլորիդ աչքի առաջ է եղել դատաիրավական համակարգի շուրջ ձևավորված միջավայրը, և այդ միջավայրի փոփոխության արդյունքում առաջ են գալիս նաև կադրային փոփոխություններ»,- ասել է նա: Հարցին, թե ի՞նչ խնդիրներ են առաջ եկել, որոնք Արտակ Զեյնալյանը չի կարող լուծել, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Կա աշխատանքի ոճի, ընկալումների, գործիքակազմի, դրանց կիրառման ինտենսիվության վերաբերյալ պատկերացումներ և պրակտիկա: Եվ այդ պատկերացումների ու պրակտիկայի գնահատման արդյունքում մենք եկել ենք այդպիսի եզրակացության»:

Դիտվել է՝ 112

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
«Արաքս Դավթյան-70». հոբելյանական համերգ