«Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղության գործընթացը և հուսով ենք հասնել կայուն խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է տարածաշրջանի բնակիչների, սևծովյան տարածաշրջանի և ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար»,- Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը:                
 

Պուտին-Ալիև-Փաշինյան եռանկյունին չկայացավ

Պուտին-Ալիև-Փաշինյան եռանկյունին չկայացավ
14.06.2019 | 03:32

Դատելով ստացված տեղեկություններից՝ ղարաբաղյան կոնֆլիկտի գոտում իրավիճակը նկատելիորեն բարդացել է: Նշանակում ՝ 2018-ի հոկտեմբերին Դուշանբեում «ոտքի վրա» ձեռք բերված պայմանավորվածությունները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև, կամ ձախողվել են, կամ մոտ են ձախողման: Այն ժամանակ կոնֆլիկտի կողմերը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական միջնորդությամբ պայմանավորվեցին «Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման բանակցությունների հակվածության, Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին և կողմերի շփման գծում միջադեպերի կանխման համար հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին»։ Ավելին՝ կողմերը վճռեցին «համապատասխան կառույցների միջև օպերատիվ կապի մշակման մեխանիզմներ ստեղծել», որ արվեց և մինչև որոշակի պահը դրական արդյունք էր տալիս: Հավելեմ, որ փորձագետները սկսեցին խոսել՝ ծնվում է նոր եռանկյունի՝ Պուտին-Ալիև-Փաշինյան և այդ ձևաչափով հնարավոր է ճեղքում կոնֆլիկտի կարգավորման մեջ, եթե ոչ ԵԱՀԿ Մինսկի խումբը շրջանցելով, զուգահեռ գործելով: Միաժամանակ հանելուկ ծագեց: Ինչու՞ Ալիևը, ինչպես Բաքվին որոշակի ուժեր կոչ էին անում, օգտագործելու փոխարեն Երևանի «հեղափոխական իրավիճակը» և ուժային լուծման դիմելու սցենարի փոխարեն, գնաց Փաշինյանի հետ պայմանավորվածությունների դեռ մինչև 2018-ի դեկտեմբերին Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները, այսինքն՝ փաստացի նրա կողմից խաղաց: Ոմանք գտնում են, որ իբր Ալիևը լսեց Պուտինի կարծիքը: Գուցե, բայց Ադրբեջանի նախագահն այդքան հետևողական չէ Ռուսաստանի նկատմամբ իր քաղաքականության մեջ, ինչքան ոմանց թվում է: Հիշեցնեմ, որ 2016-ի ապրիլյան պատերազմից հետո Պուտինի միջնորդությամբ Սանկտ Պետերբուրգում կայացավ Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հանդիպումը: Հետո, դիվանագիտական աղբյուրների տվյալներով, Ալիևը հրաժարվեց կատարել Պուտինի հետ որոշակի բանավոր պայմանավորվածությունները: Եթե վերադառնանք Դուշանբե, Ալիևը հասկանում էր, որ մի իրավիճակում, երբ Փաշինյանին Արևմուտքում պատկերացնում էին «ժողովրդավարական հեղափոխական», պատերազմը բացասաբար կընդունվի միջազգային հանրության մեջ և Բաքուն տանուլ կտա: Այլ հարց է՝ թույլ չտալ Փաշինյանին հետագայում էլ «զարգացնել հեղափոխությունը»՝ հասցնելով ալիքը մինչև Լեռնային Ղարաբաղ, որ չհայտնվի հեղափոխական Փաշինյանի ու Արցախի Հանրապետության նախագահ, փորձառու քաղաքական գործիչ Բակո Սահակյանի սիներգետիկ ալյանսը: Երբ Փաշինյանը 2019-ի հունվարի վերջին, խոսելով Դավոսում Ալիևի հետ ոչ պաշտոնական հանդիպման արդյունքների մասին, հայտարարեց, որ «մենք չենք քննարկում ոչ մի կոնկրետ մանրամասն, պարզապես կարծիքներ ենք փոխանակում», որ «մենք ավելի շատ քննարկում ենք բանակցային գործընթացի պատմությունը՝ երբ ու ինչ է տեղի ունեցել, որ փուլում ինչ իրավիճակ է եղել», պարզ դարձավ, որ Ալիևը «տանում է» Փաշինյանին: Ու՝ բերեց: Հունիսի սկզբին Փաշինյանը հայտարարեց, որ, պարզվում է, «մինչև ինքը Արցախի իշխանությունները տեղյակ չէին բանակցային գործընթացից» և ինքն է «բանակցային գործընթացի փաստաթղթեր փոխանցել Արցախի իշխանությանը»: Իսկ մինչ այդ նա մեղադրեց ղարաբաղցիներին «դավադրության» մեջ, տարածքներն Ադրբեջանին հանձնելու պատրաստակամության, թեպետ Բաքուն հենց Փաշինյանի հետ էր կապում որոշակի լուծումների հասնելու հնարավորությունը: Հիմա ակնհայտ է, որ Ալիևը տանուլ տվեց, Դուշանբերի պայմանավորվածությունները սպառվում են, իսկ Պուտին-Ալիև-Փաշինյան ձևաչափը հեռավոր հեռանկար է: Հետագայում Մոսկվայի ակտիվությունը ղարաբաղյան ուղղությամբ նվազելու է, որ անկեղծ հայտարարեց Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ասելով, որ առաջին՝ «մեր խնդիրն է նպաստել կոնֆլիկտի կարգավորմանը իբրև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր», երկրորդ՝ սխալ է ասել, որ «ամեն ինչ կախված է Ռուսաստանից»: 2018-ի հուլիսի 26-ին Փաշինյանը «Эхо Москвы»-ին հարցազրույցում ասում էր, որ «բոլոր հայերը ու բոլորը Հայաստանում համոզված են, որ Ռուսատանը բոլոր միջոցներն ունի թույլ չտալու մեր տարածաշրջանում էսկալացիայի նոր ալիք և հետ պահելու Ադրբեջանին Հայաստանի ու Ղարաբաղի վրա հարձակումից»: Համաձայն եմ հայ որոշ փորձագետների հետ, որ ՌԴ դեսպանը «սլաքներն ուղղեց ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների կողմը», որովհետև իրենց քաղաքական կոմբինացիաներում Բաքուն ու Երևանը փորձում են խաղարկել հենց ռուսական խաղաքարտը: Հիմա հայկական կողմը հայտարարում է, որ միջադեպերից խուսափելու համար պետք է վերադառնալ 2016-ի պայմանավորվածություններին շփման գծում հետաքննության միջազգային մեխանիզմների տեղակայման մասին: Այսինքն՝ Ալիև-Փաշինյաան բանակցային ողջ պահուստը փլուզվեց և սուր հարց է ընդհանրապես բանակցությունների վերսկսումը: Գլխավոր ինտրիգը՝ ինչպե՞ս են իրենց հարաբերությունները կառուցելու Բաքուն ու Երևանը և ի՞նչ շերտեր է օգտագործելու ադրբեջանական դիվանագիտությունը ի պատասխան ոչ միայն Հայաստանում, այլև Լեռնային Ղարաբաղում իրադարձությունների հետագա զարգացմանը՝ առաջիկա նախագահական ընտրությունների ենթատեքստում: Առավելևս, որ Բաքուն դադարել է իր հետաքրքրությունը ցուցադրել Փաշինյանի ներքաղաքական վիճակին աջակցելու վերաբերյալ, որովհետև անհետանում է կոնֆլիկտի լուծման հեռանկարը՝ ինչպես կանխատեսվում էր: Փաշինյանը պահուստային քայլ ունի՝ հանդես գալ Բակո Սահակյանի հետ ալյանսով՝ ամրապնդելու իր ճոճվող դիրքերը: Տեսնենք՝ ինչ կլինի:
Ստանիսլավ Տարասով, REGNUM


Հ.Գ. Վերելակը լռվեց, Դուշանբեն դառնում է անվավեր՝ Բաքուն կրակում է, Ստեփանակերտը՝ պատասխանում: Վերադառնում ենք ելման դրություն: Մոսկվան լվանում է ձեռքերը, որովհետև «Լավրովի պլանը» մերժվում է երկրորդ անգամ և Կրեմլը բացահայտ հրաժարվում է Ադրբեջանի նոր ագրեսիան կամ պատերազմի փորձը կանխել: Սա հին-նոր իրավիճակ է, որի միակ տարբերությունը Հայաստան-Արցախ հարաբերությունների հրապարակային պարզաբանումն է: Եվ սա այն դեպքն է, երբ չենք կարող սպասել ու տեսնել՝ ինչ կլինի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3670

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ