Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Պոեզիայի պուրա՞կ, թե՞ միջանցք

Պոեզիայի պուրա՞կ, թե՞ միջանցք
14.06.2019 | 11:39

2013-ին, պոեզիայի միջազգային փառատոնի շրջանակներում, Հայաստանի գրողների միության հարևանությամբ բացվեց պոեզիայի պուրակ. շուրջ 30 երկրից Հայաստան ժամանած մի քանի տասնյակ գրողներ տնկեցին գնդաձև ակացիաներ: Պոեզիայի պուրակ հիմնելու գաղափարը ՀԳՄ երջանկահիշատակ նախագահ Լևոն Անանյանինն է: Փառատոնը շարունակություն չունեցավ, պուրակի ճակատագիրն էլ անհասկանալի է: Գրողների միության մերձակա տարածքը բացօթյա սրճարան-պուրակի էր վերածելու տարածքը վարձակալած «Լևոն և Հայկ» ՍՊԸ-ն: Խոստանում էին` տաղավարներ, մեծ էկրան՝ մշակութային, գրական միջոցառումների տեսագրությունները ցուցադրելու համար: Ի դեպ, ՍՊԸ-ի ներկայացրած նախագիծը ՀԳՄ նախագահությունը հաստատել էր այն պայմանով, որ պահպանվի գրական միջավայրը:


Ինչու՞ կյանքի չկոչվեց ծրագիրը: «Հարմար չեն գտել, չեն անում»,- ասաց ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, հավելելով, որ անմշակ վիճակից նորմալ վիճակի է բերվել պուրակը, ինչն իրենց տիրույթում է, նորմալ է: Ափսոսաց որ տեղյակ չենք, պոետական բազմաթիվ հանդիպումներ են եղել, մրցանակներ են հանձնվել: Իսկ եթե վարձակալները պետք է մի բան անեին, բայց չեն անում, դա իրենց խնդիրն է:


«Լևոն և Հայկ» ՍՊԸ-ի տնօրենից տեղեկացանք, որ ՍՊԸ-ն այլևս կապ չունի տարածքի հետ: Հարց` ո՞վ կապ ունի, ո՞ր կետում և ինչու՞ է կտրվել կապը: Հայ բանաստեղծներին նվիրված հուշատախտակներն իրենց տեղում են, կանաչն էլ իր տեղում է, կան նաև նստարաններ, անցորդները կարող են նստել, հանգստանալ, զրուցել: Գրողներն էլ: Բայց որպես գրական գողտրիկ անկյուն դժվար է ընկալել այս վայրը: Եթե անկեղծ լինենք, այն ավելի շատ միջանցքի է նման, որով անցնում-դառնում են մոտակա հյուրանոցի այցելուները:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1813

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ