Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Արմեն Աշոտյան. Ժամանակն է, որպեսզի Հայաստանը սկսի իր համար նախանշել ԵՄ-ի հետ հարաբերությունների հաջորդ շրջափուլի հիմնական ուղենիշները

Արմեն Աշոտյան. Ժամանակն է, որպեսզի Հայաստանը սկսի իր համար նախանշել ԵՄ-ի հետ հարաբերությունների հաջորդ շրջափուլի հիմնական ուղենիշները
14.06.2019 | 12:33

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՄ՝ ԱՆՇՈՒՔ ՀՐԱԺԵՇՏ
Այսօր Բրյուսելում կայացավ Հայաստանի և Եվրամիության միջև Գործընկերության խորհրդի երկրորդ նիստը, որը վերջինն էր այս Եվրոպական Հանձնաժողովի պաշտոնավարման օրոք: Խորհրդի նիստի արդյունքում հրապարակված համատեղ մամուլի հայտարարությունից պարզ է դառնում, որ.
1. Արդեն մեկ տարի ուժի մեջ մտած ՀՀ-ԵՄ համաձայնագիրը դեռ չի թևակոխել կատարման փուլ, և այդ մասին իմ ահազանգերն ու քննադատությունը ավելի քան տեղին են:
2. Փաշինյանի վերջին Բրյուսելյան այցից հետո իշխանությունները մատի քարոզչական փաթաթան սարքեցին Յունկերի միտքը, թե ՙտեխնիկական պայմաններն արդեն բավարարված են՚ և Հայաստանն արդեն պատրաստ է Վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկին, մատուցելով դա որպես վարչապետի այցի կարևորագույն ձեռքբերում: Սակայն այսօր ընդունված փաստաթղթում ընդամենն ընդգծվում է, որ կողմերը ՙպատեհ ժամանակին դիտարկելու են Մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը՝ պայմանով, որ լավ կառավարվող և անվտանգ շարժունակության պայմաններն ապահովվեն՚։ Այսինքն այս հարցով ևս իշխանափոխությունից հետո որևէ շոշափելի առաջընթաց իրականում չկա, և իմ հոռետեսությունն, ավաղ, հաստատվեց:
3. Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ գնահատականները մաքսիմալ անատամ էին և ոչինչ չասող: Զարմանալի է, որ Սիրիական խնդրին վերաբերող անդրադարձը մոտ երեք անգամ ավելին է իր ծավալով, քան Արցախին վերաբերող հատվածը:
4. ԵՄ-ից ակնկալվող աջակցության ծավալը 2017-2020-ի համար կավելանա ընդամենը 25 մլն եվրոյով: Ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի առաջին Բրյուսելյան այցի ընթացքում արտահայտված մուննաթի և կշտամբանքի, ԵՄ-ն կրկին փաստում է, որ ֆինանսավորում է ռեֆորմներ, այլ ոչ թե հեղափոխություններ:
5. ԵՄ-ն կրկին շեշտեց, որ դատական բարեփոխումների ուղղությամբ գործադրվող ջանքերը պետք է իրականացվեն Հայաստանի սահմանադրությանը և միջազգային չափանիշներին համապատասխան։
Ամփոփելով, ապագայի համար ուզում եմ կարևորել երեք հանգամանք՝
ա. ԵՄ հաջորդ ղեկավարության հետ, որի մանդատը կգործարկվի նոյեմբերից, մի շարք պատճառներով ավելի դժվար է լինելու աշխատել, և մեր իշխանությունները պետք է շատ մեծ լրացուցիչ ջանքեր գործադրեն այս ուղղությամբ:
բ. Արևելյան գործընկերության ապագայի հանդեպ ԵՄ-ն դեռևս չունի վերջնական ձևավորված պատկերացումներ, և Հայաստանը մի կողմից պետք է այս ուղղությամբ ցուցաբերի նախաձեռնողականություն, մյուս կողմից՝ առավելագույն շեշտադրումներ անի հենց ՀՀ-ԵՄ երկկողմ շրջանակով պայմանավորված օրակարգի վրա:
գ. 2020-ին ավարտվում է ՀՀ-ԵՄ Գործընկերության գերակայությունների մասին գործող համաձայնագիրը, և արդեն ժամանակն է, որպեսզի Հայաստանը սկսի իր համար նախանշել ԵՄ-ի հետ հարաբերությունների հաջորդ շրջափուլի հիմնական ուղենիշները:
Կունենա՞ այս իշխանությունը բավարար գիտելիք, կամք և փորձառություն այս ամենն անելու համար»։

Դիտվել է՝ 564

Մեկնաբանություններ