Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ՀՀ տնտեսագիտական համալսարանի դասախոսները դիմել են դատարան և ՄԻՊ՝ բողոքելով ռեկտորի նոր կանոնակարգի դեմ

ՀՀ տնտեսագիտական համալսարանի դասախոսները դիմել են դատարան և ՄԻՊ՝ բողոքելով ռեկտորի նոր կանոնակարգի դեմ
14.06.2019 | 12:35

«Հրապարակը» գրում է. «Հայաստանի տնտեսագիտական համալսարանի դասախոսները, որոնք բաց նամակ էին հղել վարչապետին՝ բողոքելով ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի նոր կանոնակարգի դեմ, որը հակասում է բուհի կանոնադրությանը և այլ օրենքների, դիմել են դատարան։ Նամակը ստորագրած 26 անձից 16-ը ստորագրել է հայցադիմումը։ Դիմել են նաև ՄԻՊ-ին։


Սակայն ռեկտորի ԺՊ-ն, գիտխորհրդում հաստատված կանոնակարգի համաձայն՝ դասախոսական կազմի մրցույթ է սկսել։ Դատարան դիմած դասախոսները հույս ունեն, որ դատարանը նախևառաջ կկասեցնի այդ քննական գործընթացը, ապա չեղյալ կհամարի կանոնակարգը»։

Դիտվել է՝ 598

Մեկնաբանություններ