Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

ՔԿ-ն որոշել է Ծառուկյանին բերման ենթարկել, եթե մինչև վաղը երեկոյան ինքնակամ չներկայանա

ՔԿ-ն որոշել է Ծառուկյանին բերման ենթարկել, եթե մինչև վաղը երեկոյան ինքնակամ չներկայանա
14.06.2019 | 12:36

«Հրապարակը» գրում է. «Նախօրեին Քննչական կոմիտեն հարցաքննության էր հրավիրել Գագիկ Ծառուկյանին՝ Աբովյանի ընտրություններից առաջ «Իմ քայլի» թեկնածուի շտաբի պետի տան մուտքի և ավտոմեքենայի հրդեհի գործով։ Ծառուկյանը չի ներկայացել հարցաքննության։ «Քննչական կոմիտեն Աբովյանի ոստիկանության բաժնի ծառայողից գրավոր ստացել է տեղեկանք, որ Ծառուկյանն առձեռն ստացել է ծանուցումը և պատռել», - ասաց ՔԿ մամուլի խոսնակը։


ԲՀԿ-ում ասում են, որ գիտեն, թե ում ձեռքի գործն է «հրդեհի օպերացիան», գիտեն, որ դրա մասին տեղյակ են նաև իրավապահները, և Ծառուկյանից առաջ իրական կասկածյալներին պետք է հրավիրեին, սակայն ՔԿ-ն որոշել է ԲՀԿ նախագահին բերման ենթարկել, եթե, իհարկե, մինչև վաղը երեկոյան ինքնակամ չներկայանա։ Նրան վկայի կարգավիճակով են հրավիրել, և, ըստ ՔԿ-ի, ԱԺ-ի կողմից պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու անհրաժեշտություն չկա»:

Դիտվել է՝ 523

Մեկնաբանություններ