Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Հայկ Մարությանը Ստեփանակերտի քաղաքապետի հետ հարգանքի տուրք է մատուցել Արցախյան ազատամարտում զոհված հերոսներին

Հայկ Մարությանը Ստեփանակերտի քաղաքապետի հետ հարգանքի տուրք է մատուցել Արցախյան ազատամարտում զոհված հերոսներին
14.06.2019 | 12:37

Պաշտոնական այցով Արցախի Հանրապետությունում գտնվող Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի ուղեկցությամբ այցելել է Արցախի մայրաքաղաքի հուշահամալիր, հարգանքի տուրք է մատուցել Հայրենական Մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին: Երևանի քաղաքապետը ծաղիկներ է խոնարհել Արցախյան ազատամարտում զոհված հերոսների շիրիմներին:

Դիտվել է՝ 465

Մեկնաբանություններ