Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

ՔՊ վարչության նախագահի հավանական թեկնածուներ են համարվում Սուրեն Պապիկյանն ու Արայիկ Հարությունյանը

ՔՊ վարչության նախագահի հավանական թեկնածուներ են համարվում Սուրեն Պապիկյանն ու Արայիկ Հարությունյանը
14.06.2019 | 12:38

«Հրապարակը» գրում է. «ՔՊ-ի առաջիկա օրերին սպասվող համագումարից առաջ պատրաստ են կուսակցության նոր կանոնադրությունն ու ծրագիրը։ Ի տարբերություն գործող կանոնադրության՝ նորով վարչության նախագահ ընտրելու են ոչ թե վարչության անդամները, այլ՝ համագումարը։ Նախագահի առաջադրման գործընթացը ևս խստացվել է․ եթե նախկինում կարող էին ինքնառաջադրվել կամ ներկայացվել վարչության անդամներից որևէ մեկի կողմից, այժմ կարող են միայն ինքնառաջադրվել։ «Որպեսզի ցանկացած մարդ անձամբ պատասխանատվություն կրի այդ պատասխանատու գործում»,- ասաց ՔՊ աղբյուրը։ Նրանք չեն բացառում, որ Նիկոլ Փաշինյանն իր թեկնածությունը չդնի վարչության նախագահի համար։ Հավանական թեկնածուներ են համարվում Սուրեն Պապիկյանն ու Արայիկ Հարությունյանը»:

Դիտվել է՝ 470

Մեկնաբանություններ