«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Զարեհ Սինանյանը նշանակվել է սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար

Զարեհ Սինանյանը նշանակվել է սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար
14.06.2019 | 12:40

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել՝ Զարեհ Սինանյանին նշանակել սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար: Զարեհ Սինանյանը ծնվել է 1973-ին, Երևանում։ Սովորել է Երևանի թիվ 172 դպրոցում և Սայաթ-Նովայի երաժշտական դպրոցում։ 1988-ին ընտանիքով տեղափոխվել են ԱՄՆ և հաստատվել Բըրբանք քաղաքում։ Սովորել է Բըրբանքի John Muir Middle դպրոցում, ավարտել է Բըրբանքի ավագ դպրոցը։ 1997-ին ավարտել է Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանը (UCLA), սովորել է քաղաքագիտության և պատմության բաժիններում։ Այնուհետև սովորել է Հարավային Կալիֆորնիայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ Աշխատել է Վաշինգտոնի թանկարժեք պարտատոմսերի շուկան վերահսկող մարմնում, ներգրավվել է հայկական լոբբիստական ընկերություններից մեկում։


Զարեհ Սինանյանը 1998-ին հաստատվել է Գլենդելում, ներգրավվել Հայ Դատի աշխատանքներին՝ սկսելով «շարքային» զինվորից, ավարտելով Արևմտյան ափի խորհրդի անդամով։ Հայկական համայնքում եղել է ակտիվ, պաշտպանել է Հայաստանի և Արցախի շահերը, օգնել տեղի հայությանը։ 2013-ի ապրիլին մասնակցել է Գլենդելի քաղաքային խորհրդի ընտրություններին և դարձել հայ քաղաքային խորհրդի Հայաստանում ծնված առաջին անդամը։ 2014-ի ապրիլին նշանակվել է Գլենդելի քաղաքապետ։

Դիտվել է՝ 494

Մեկնաբանություններ