ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

Նիկոլ Փաշինյանը` Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու Բակո Սահակյանի միջնորդության մասին

Նիկոլ Փաշինյանը` Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու Բակո Սահակյանի միջնորդության մասին
14.06.2019 | 12:42

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շանթ հեռուստաընկերության եթերում անդրադարձել է հարցին, թե Արցախի և Հայաստանի հակասություններն սկսել են, երբ Արցախի նախագահ Բակո Սահակյանը եկել է Հայաստան և միջնորդել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար: «Ի՞նչ հակասությունների մասին է խոսքը, այն ինչ կա, դրանց մասին խոսվել է հրապարակային: Այստեղ խնդիրը բարոյական առումով կարող է լինել հասկանալի, բայց քաղաքական առումով` պետք է ճիշտ գնահատել: Որքանո՞վ է ճիշտ, որ գործող նախագահը կոնկրետ ազդեցություն է ունենում դատարանի վրա: Այսինքն՝ գործող նախագահը, ով ունի ուժային լծակներ, հատուկ ծառայություններ և այդպես շարունակ, ուղղակի այսպիսի միջամտություն է ունենում դատական գործընթացին, որքանո՞վ է սա ընդունելի:
Դատական գործընթացում, դատավորը ամենաբարձր կարգավիճակ ունեցող մարդն է և այդպես պետք է լինի: Պատկերացրեք դատական նիստ է տեղի ունենում, որտեղ դատական նիստերի դահլիճում ներկա է շատ ավելի բարձր կարգավիճակ ունեցող մարդ և այդ բարձր կարգավիճակ ունեցող մարդն ասում է դատավորին՝ միջնորդում ենք, որ կայացնեք այսպիսի որոշում: Ինչքանո՞վ կարող ենք այսպիսի պայմաններում մենք խոսել օբյեկտիվ դատավարության հնարավորության մասին»,- ընդգծել է վարչապետը:

Դիտվել է՝ 470

Մեկնաբանություններ