Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Նիկոլ Փաշինյան. Հայաստանի խոշորացված բնակավայրերում և քաղաքներում պետք է համամասնական ընտրակարգով տեղի ունենան ավագանու և քաղաքապետի ընտրությունները

Նիկոլ Փաշինյան. Հայաստանի խոշորացված բնակավայրերում և քաղաքներում պետք է համամասնական ընտրակարգով տեղի ունենան ավագանու և քաղաքապետի ընտրությունները
14.06.2019 | 12:43

«Այո, հետևություններ անել կարելի է Աբովյանի ընտրություններից, բայց գլոբալ հետևություններ անելը ճիշտ չի լինի»՝ Շանթ հեռուստաընկերությանը հարցազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Աբովյանի քաղաքապետի ընտրություններում ՔՊ-ի պարտությանը:

«Մենք գտնվում ենք հետհեղափոխական շրջանում: Քաղաքական առումով մարդիկ օգտվել են ազատ ընտրություն կատարելու իրենց իրավունքից, սա ամենակարևոր արձանագրումն է: Ես կարող եմ ասել, որ երբեք ՀՀ-ում ընտրությունները կեղծողները չեն ձևակերպել իրենց առաջ բարձր նպատակներ: Ըստ էության, արձանագրվել է այն, ինչը բազմիցս Երրորդ հանրապետության պատմության ընթացքում արձանագրվել է. մեր երկրում, ցավոք, ընտրությունները հաճախ ապաքաղաքականացված են: Եվ այս ամենից մեր հետևությունն այն է, որ ընտրությունները պետք է մաքսիմալ դառնան քաղաքական»,- ասաց վարչապետը և մեջբերեց դեռևս ընդդիմություն եղած ժամանակ իրենց արած առաջարկը: «Մենք կարծում ենք՝ Հայաստանի խոշորացված բնակավայրերում և քաղաքներում պետք է համամասնական ընտրակարգով տեղի ունենան ավագանու և քաղաքապետի ընտրությունները, այնպես, ինչպես տեղի է ունենում Երևանում, Գյումրիում և Վանաձորում: Այդ պրակտիկան պետք է կիրառել: Ընդհանուր առմամբ, ես արձանագրում եմ, որ ընտրությունների արդյունքների վրա իշխանությունը որևէ ազդեցություն չի ունեցել և ժողովուրդը կատարել է իր ընտրությունը: Այդ ընտրության մեջ կա՞ն հետևություններ անելու պատճառներ, իհարկե կան, և այդ հետևությունները պետք է արվեն»,- նշեց նա:


Բացի այդ վարչապետը շեշտեց, որ երբ ՔՊ-ն դարձել է իշխող ուժ, հարց է առաջադրել՝ իրենք ամենուր հաղթելու խնդիր պետք է ունենան: «Իհարկե ոչ, որովհետև հակառակ դեպքում մենք գնում ենք նույն տրամաբանության մեջ, ինչ նախկինում է գոյություն ունեցել, բայց մյուս կողմից՝ դա չի նշանակում, որ մենք պետք է ընտրությունները պարտվելու խնդիր դնենք մեր առաջ»,- նշեց նա:

Դիտվել է՝ 480

Մեկնաբանություններ