Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Նիկոլ Փաշինյանը կոշտ խոսակցություն է ունեցել Արսեն Թորոսյանի հետ

Նիկոլ Փաշինյանը կոշտ խոսակցություն է ունեցել Արսեն Թորոսյանի հետ
14.06.2019 | 12:43

«Փաստը» գրում է. «Վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավականին լուրջ ու կոշտ խոսակցություն է ունեցել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ՝ կապված «Գարդասիլ» պատվաստանյութի կիրառման ու դրա շուրջ աղմուկի հետ: Թորոսյանը պատվաստանյութի կիրառման առաջամարտիկներից է: Ըստ մեր աղբյուրների, վարչապետի զայրույթի պատճառը եղել է մի քանի փորձագետների՝ «Գարդասիլի» կիրառելիության վերաբերյալ տրված գնահատականների հետ, որոնց համաձայն, այդ պատվաստանյութն այդքան էլ հարմար տարբերակ չէ և պատշաճ փորձարկում չի անցել: Փորձեցինք տեղեկությունը ճշտել առողջապահության նախարարությունից: «Մենք հերքում ենք այդ տեղեկատվությունը, նման բան չկա»,-ի պատասխան ասաց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը: Մեր տեղեկություններով, Հայաստանում գտնվող պատվաստանյութի չափաքանակի պիտանելիության ժամկետը լրանում է այս տարվա հոկտեմբերին, իսկ սպառումն այն ծավալների չէ, ինչ ակնկալվում էր: Ըստ այդմ, հարց է առաջանում, թե ի՞նչ ծավալի մասին է խոսքը, քանզի անկախ ֆինանսավորման աղբյուրներից, դա կնշանակի «փողերը քամուն տալ»: Այս խնդրի առնչությամբ նախարարությունից հորդորեցին գրավոր հարցում ուղարկել, ինչն արել ենք: Համապատասխան ժամկետներում պատասխանը ստանալու դեպքում այն կներկայացնենք»:

Դիտվել է՝ 470

Մեկնաբանություններ