«Իրատես» թերթն ու irates.am կայքը մեկնում են արձակուրդ: Թերթի հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 6-ին, իսկ կայքը կթարմացվի սեպտեմբերի 2-ից:               
 

Թուրքիան կդիմի պատասխան քայլերի, եթե ԱՄՆ-ը դիմի պատժամիջոցների՝ S-400-ների պատժառով

Թուրքիան կդիմի պատասխան քայլերի, եթե ԱՄՆ-ը դիմի պատժամիջոցների՝ S-400-ների պատժառով
14.06.2019 | 19:08

Թուրքիան կդիմի պատասխան քայլերի, եթե ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգի պատճառով ԱՄՆ-ը պատժամիջոցներ սահմանի՝հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլին։ «Այս պահին ռուսների հետ գործարքից հնարավոր չէ հրաժարվել և այդ հարցը պարզապես չի քննարկվում», - հավելել է նա ՝ ընդգծելով, թե Անկարան պատրաստ է սրա համար ցանկացած գին վճարել։ Անկարան պնդում է, որ S-400 զենիթահրթիռային համակարգը սպառնալիք չէ ՆԱՏՕ-ի համար։ Հուլիսի 12-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հաստատել էր, որ ռուսական սպառազինությունը Թուրքիա կհասնի հուլիսին։ Վաշինգտոնը Անկարային մի քանի անգամ արդեն վերջնագիր է ներկայացրել՝ պահանջելով հրաժարվել Ռուսաստանի հետ գործարքից, հակառակ դեպքում, Վաշինգտոնը հրաժարվում է Թուրքիային տրամադրել հինգերորդ սերնդի F-35 կործանիչները։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հունիսի 11-ին հավանություն է տվել Թուրքիայի հարցով մայիսից շրջանառության մեջ դրված բանաձևին, որում կոչ է արվում հրաժարվել S-400 համակարգը գնելու գործարքից, հակառակ դեպքում՝ սպառնալով պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ:

Դիտվել է՝ 365

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao