«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Ղազախստանը Բելառուսին նավթ մատակարարելու պատրաստակամություն է հայտնել

Ղազախստանը Բելառուսին նավթ մատակարարելու պատրաստակամություն է հայտնել
14.06.2019 | 19:15

Ղազախստանը պատրաստ է Բելառուսին նավթ մատակարարել՝ լրագրողներին հայտնել է Բելառուսում Ղազախստանի դեսպան Երմուխամետ Երտիսբաևը: Նա հաստատել է, որ հարցը վերջերս քննարկվել է երկու երկրների կառավարությունների մակարդակով: Դեսպանը նշել է, որ հունիսի 3-ին Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինի, էներգետիկայի նախարար Կանատ Բոզումբաևի և Բելառուսի առաջին փոխվարչապետ Ալեքսանդր Տուրչինի հանդիպումը նվիրված է եղել նավթի մատակարարման հարցին: Դիվանագետը գտնում է, որ հարկավոր է նավթի տարանցման հարցը համաձայնեցնել Ռուսաստանի հետ: Մայիսին Լուկաշենկոն Մինսկում Երտիսբաևի հետ հանդիպման ժամանակ առաջարկել էր ակտիվացնել ղազախական նավթը Բելառուս մատակարարելու բանակցությունները:

Դիտվել է՝ 550

Մեկնաբանություններ