Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Դավիթ Բաբայան. Հույս ունենք, որ Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը դրական ազդեցություն կունենա

Դավիթ Բաբայան. Հույս ունենք, որ Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը դրական ազդեցություն կունենա
15.06.2019 | 15:06

Հունիսի 20-ին Վաշինգտոնում կայանալիք Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից ակնկալիքներ ունենք այն առումով, որ ցանկացած նման հանդիպում դրական է անդրադառնում տարածաշրջանային խաղաղության և կայունության վրա։
Կարծում եմ՝ երկու երկրների արտգործնախարարների հերթական հանդիպումն այդպիսի լիցք կհաղորդի՝ ասել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը։ «Իհարկե, լավ ճանաչում ենք Ադրբեջանին և հասկանում ենք, որ Ադրբեջանը շարունակելու է իր ապակառուցողական քաղաքականությունը։ Այնուամենայնիվ, հույս ունենք, որ Մնացականյան-Մամեդյարով հանդիպումն ինչ-որ դրական ազդեցություն կունենա։ Այն, որ Ադրբեջանը չի վերանայում իր տեսլականը, փաստ է, բայց անկախ ամեն ինչից՝ երկկողմ հանդիպումները շատ կարևոր են։


Դրանք նախևառաջ թույլ են տալիս պահպանել խաղաղությունն ու կայունությունը, ինչպես նաև՝ բանակցային գործընթացի շարունակականությունը», - նշել է նա:

Դիտվել է՝ 427

Մեկնաբանություններ