Իրանի նախագահ Հասան Ռոհանին Դուշանբեում ասիական երկրների միջազգային համաժողովում ասել է, որ քանի դեռ 2015-ի միջուկային համաձայնությունը կնքած պետությունների կողմից դրական ազդակներ չեն լինի, իր երկիրն աստիճանաբար կսահմանափակի ստանձնած պարտավորությունները: Ռոհանին չի հստակեցրել, թե Իրանը կոնկրետ որ պարտավորություններից կհրաժարվի կամ ինչն է համարում «դրական ազդակներ»: Մայիսին Իրանը որոշ պարտավորություններից արդեն հրաժարվել է՝ պատճառաբանելով համաձայնությունից դուրս գալու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ: «Բնական է, որ Իրանը չի կարող միայնակ հավատարիմ մնալ պայմանագրին», - ասել է Իրանի նախագահը: