Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

ԱՄՆ-ը կոչ է անում պատրաստ լինել Հորմուզի նեղուցում հնարավոր արտակարգ զարգացումներին

ԱՄՆ-ը կոչ է անում պատրաստ լինել Հորմուզի նեղուցում հնարավոր արտակարգ զարգացումներին
16.06.2019 | 12:32

ԱՄՆ ՊՆ նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանի փոխանցմամբ, Վաշինգտոնը մտադիր է կազմել միջազգային դաշինք, որը կգործի, եթե իրավիճակն Օմանի նեղուցում վատանա: ԱՄՆ-ի համոզմամբ, Իրանն է կրում նեղուցում նավթակիր լցանավերի վրա հարձակումների պատասխանատվությունը: Թեհրանը կտրականապես հերքում է մեղադրանքը: «Աշխարհում արդյունահանվող նավթի 15 տոկոսը Հորմուզի նեղուցով է փոխադրվում: Բնական է, որ մենք պարտավոր ենք պատրաստ լինել արտակարգ վիճակներում գործելու: Մեզ անհրաժեշտ է միջազգային ընդարձակ փոխհամաձայնություն այս հարցում»,- ասել է ԱՄՆ ՊՆ նախարարի պաշտոնակատարը: Երեկ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է որ Իրանն է կազմակերպել հունիսի 13-ին Օմանի նեղուցում հարձակումները նորվեգական և ճապոնական լցանավերի վրա և սպառնացել է չափազանց կոշտ պաժամիջոցներով: Պետքարտուղար Մայք Փոմփեոն ևս հայտարարել է, որ ըստ ամերիկացիների հայթայթած տեղեկությունների, հարձակումների հետևում Իրանի հեղափոխական գվարդիան է: ԱՄՆ զինվորականները հրապարակել են տեսագրություն, ըստ որի, գվարդիայի անդամները չպայթած ական են դուրս հանում հարձակման ենթարկված նավերից մեկի նավակողից: Թեհրանը պատասխանել է, թե այդ տեսահոլովակը ոչինչ չի ապացուցում:

Դիտվել է՝ 346

Մեկնաբանություններ