Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Տոնոյանի որդին Արցախից դուրս չի եկել, Աշոտ Փաշինյանը Հայաստանում է

Տոնոյանի որդին Արցախից դուրս չի եկել, Աշոտ Փաշինյանը Հայաստանում է
16.06.2019 | 12:35

«Հրապարակը» գրում է. «Վերջին օրերին անօդաչու սարքերից, ուղղաթիռներից բացի, Արցախում սահմանին նկատվում են նաև հակառակորդի հատուկ ստորաբաժանումներ: Մենք հետաքրքրվեցինք արցախյան ՊՆ աղբյուրից՝ վերջին թուրք-ադրբեջանական զորավարժություններից հետո Ադրբեջանը զինուժը հե՞տ է քաշել։ «Այո, զորքը հետ է քաշվել, ինչ-ինչ շարժեր կան, դեռ հայտնի չէ` դրանք զորքի մնացորդնե՞րն են, թե՞ սահմանի զինվորական կորպուսները, որոնք ուսումնական գործընթացի մեջ են»: Ամեն անգամ կարևոր հանդիպման նախօրեին իրավիճակը սրվում է, հիշեցնենք` հունիսի 20-ին Վաշինգտոնում կկայանա Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը: «Ես դա ավելի շատ կբացատրեի Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովի հայտարարությամբ, որ իրենք ժամանակ են տվել Փաշինյանին` մեկ տարվա ընթացքում ծանոթանալ ղարաբաղյան բանակցային գործընթացի դետալներին. ասել է թե` ադրբեջանական կողմն ակնկալում է ուղիղ խոսք` բանակցությունները վերսկսելու ուղղությունների, սկզբունքների, այս պահին առկա փաստաթղթերի շուրջ` կոնկրետություն են ուզում, ու քանի չեն ստացել, այդ «զորաշարժերը» շարունակվելու են»:


Սոցցանցերում գրվեց, որ Դավիթ Տոնոյանի որդին ևս տեղափոխվել է Հայաստան՝ «նախապատրաստական դասընթացների»։ «Ոչ, Տոնոյանի որդին Արցախից դուրս չի եկել»: Իսկ Փաշինյան Աշո՞տը՝ «Աշոտը Հայաստանում է»:

Դիտվել է՝ 348

Մեկնաբանություններ