Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Վանեցյանը վստահեցնում է՝ ԱԱԾ-ն երբեք այսքան թափանցիկ չի եղել

Վանեցյանը վստահեցնում է՝ ԱԱԾ-ն երբեք այսքան թափանցիկ չի եղել
16.06.2019 | 12:36

Ունենք ձեռքբերումներ Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման գործում, ShantNews-ին հարցազրույցում ասել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ «Ձեռքբերումներն ակնհայտ են, բոլորը տեսնում են և հասարակությունն իր գնահատականը տվել է», - ասել է նա։ Արթուր Վանեցյանը նշել է, որ ԱԱԾ-ն թիրախավորված է ու կառույցի մասին բացասական բաներ խոսողները մեծամասամբ կեղծ տեղեկություններ են տարածում իր մասին։ «Այդ մարդիկ ուղղակի պետք է հաշվի առնեն ու նկատի ունենան, եթե իրենք գաղտնի ինչ-որ մեկի հետ հանդիպում են ու թիրախավորում են ԱԱԾ-ին, ԱԱԾ-ն, ելնելով իր առանձնահատկություններից, դրա մասին իմանում է, ուղղակի մենք չենք բարձրաձայնում որտեղից են ուղղորդվում այդ քննադատությունները», - ասել է Վանեցյանը։ Հարցին՝ 2 միլիոն մարդ կա՝ գիտե՞ն ով ում հետ է հանդիպում, ԱԱԾ տնօրենը պատասխանել է, որ այդ 2 միլիոն մարդիկ շատ լավ են վերաբերվում ու դրական են գնահատում ԱԱԾ-ի աշխատանքը: «Բայց կա շատ փոքր մարդկանց խումբ, որոնք որոշել են թիրախավորել ԱԱԾ-ին, որովհետև կան ինչ-ինչ պատճառներ։ Իրենց ձեռք չի տալիս, որ ԱԱԾ-ն երկրում ունենա նման հեղինակություն, նման վստահության արժանանա հասարակության կողմից», - ասել է նա։ Արթուր Վանեցյանն ընդգծել է՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից ամեն ինչ արել է, որ ժողովրդի շրջանում վստահություն ձեռք բերեն։


«Եվ մենք կարողացել ենք այդ վստահությունը ձեռք բերել», - նշել է նա։
Արթուր Վանեցյանն ընդգծել է՝ առողջ քննադատությունը, որը հնչում է ԱԱԾ-ի վերաբերյալ, իրենք միշտ լսում են, ընդունում են ու քայլեր են ձեռնարկում։
«Եթե սխալվել ենք, կարող ենք ներողություն հայցել, բայց այն կեղծ ու ստահոդ լուրերը, որոնք տարածվում են ԱԱԾ-ի մասին, անընդունելի են», - ասել է նա։
Դիտարկմանը, թե ԱԱԾ-ի գործը հետախուզությունն ու հակահետախուզությունն է, բայց ԱԱԾ-ն զբաղվում է ցանկացած այլ գործերով, Վանեցյանն արձագանքել է.
«Գիտեք ինչ, ԱԱԾ-ն փակ կառույց է, առհասարակ, երբևիցե ԱԱԾ-ն այդքան թափանցիկ չի եղել, ինչքան վերջին շրջանում է։ ԱԱԾ-ի աշխատանքների մասին բոլորը ենթադրություններով են խոսել, բայց ես ուզում եմ հավաստիացնել, որ ԱԱԾ-ն հիմնականում զբաղվում է հետախուզությամբ ու հակահետախուզությամբ, ինչպես նաև՝ պայքարում է հնարավոր ահաբեկչական գործողությունների դեմ, բայց դա այն գործառույթներն են, որոնց մասին խոսել ուղղակի հնարավոր չէ»։ ԱԱԾ տնօրենն ընդգծել է՝ ուզում է վստահեցնել, որ ԱԱԾ-ն շատ բարձր մակարդակով կատարում է իր առջև դրված հիմնական գործառույթները։ «Մենք երբեք չենք անցնում մեր լիազորությունների շրջանակը ու գործում ենք օրենքով մեզ վերապահված լիազորություններրի մեջ», - նշել է նա:

Դիտվել է՝ 383

Մեկնաբանություններ