Իտալացի թատրոնի ու կինոյի հանրահայտ ռեժիսոր Ֆրանկո Ձեֆիրելին վախճանվել է 97 տարեկանում. Հռոմում՝ իր տանը։ Նա տևական ժամանակ հիվանդ էր և վերջերս վիճակը վատացել էր: Ձեֆիրելին երկու անգամ «Էմմի» մրցանակ է ստացել: Հոլիվոիդի աստղեր Էլիզաբեթ Թեյլորն ու Ռիչարդ Բարտոնը խաղացել են նրա «Անսանձի սանձահարումը» ֆիլմում 1967-ին: 1990-ին Ձեֆիրելին երկու անգամ ընտրվել է Սենատի պատգամավոր Սիլվիո Բեռլուսկոնիի «Առաջ, Իտալիա» կուսակցությունից: «Այսօր կյանքից հեռացավ Ֆրանկո Ձեֆիրելին՝ համաշխարհային մշակույթի մեծագույն գործիչներից մեկը,-Թվիթերում գրել է Ֆլորենցիայի քաղաքապետ Դարիո Նարդելան:-Թանկագին Մաեստրո, Ֆլորենցիան քեզ երբեք չի մոռանա»։