«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Պուտինը խոսել է միջազգային տնտեսության իրավիճակի մասին

Պուտինը խոսել է միջազգային տնտեսության իրավիճակի մասին
16.06.2019 | 12:42

Ռուսաստանը կոչ է անում միավորել ջանքերը համաշխարհային տնտեսության մեջ արդարությունը վերականգնելու համար և հրաժարվել «մարտեր՝ առանց կանոններից՝ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դուշանբեում անցկացվող Ասիայում փոխգործակցության ու վստահության միջոցների հարցերով խորհրդակցության ժամանակ:

«Ցավոք, աշխարհում իրական առևտրային պատերազմներ են սկսվում: Փաստացի առանց կանոնների մարտեր են տեղի ունենում՝ ոչ շուկայական մեթոդներով վախեցնելով ու հեռացնելով մրցակիցներին: Եվ հիմա առավել քան երբևէ պահանջվում են մեր հավաքական ջանքերը՝ այս իրավիճակից դուրս գալու համար»,- ասել է ՌԴ նախագահը: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է վերականգնել վստահությունը, արդար տնտեսական փոխգործակցության նորմեր սահմանել:

Դիտվել է՝ 349

Մեկնաբանություններ